Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Իրավունք

Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ մարդու առևանգման համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից ռեստորանի աշխատակցի առևանգման, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրի տնօրենի օգնականը իր հորեղբոր որդուն և ընկերոջը պատմել է ռեստորանի աշխատակցի ու սեփականատիրոջ կնոջ մտերմիկ հարաբերությունների և նշված աշխատակցի կողմից ռեստորանից 5 միլիոն դրամ գումար գողանալու մասին:

2019թ. հոկտեմբերի 2-ին՝ 18:30-ի սահմաններում, երիտասարդներն իրենց կողմից փաստացի շահագործվող, ռեստորանի սեփականատիրոջը պատկանող ավտոմեքենայով, բռնություն գործադրելով ռեստորանի հիշյալ աշխատակցի նկատմամբ, բացահայտ առևանգել են վերջինիս՝ նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու և պատժելու նպատակով:

Ճանապարհին երիտասարդները ավտոմեքենայի մեջ պարբերաբար ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել աշխատակցի մարմնի տարբեր մասերին և պարտադրել խոստովանել սեփականատիրոջ կնոջ հետ մտերմիկ կապի և ռեստորանային համալիրից 5 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու հանգամանքները, որի ընթացքում, նրա դիմադրությունը կոտրելու նպատակով, իրենց հետ նախապես վերցված «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող կարաբինի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու և սպանելու սպառնալիքներ են տվել, կարաբինով և ատրճանակի բռնակով հարվածներ են հասցրել աշխատակցի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ստանալով «խոստովանությունը»` նվաստացնելու և դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու նպատակով, երիտասարդներն  աշխատակցին ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող, օգնականի կողմից վարձակալած խոզաբուծարան, որտեղ վերջինս, զենքի գործադրման սպառնալիքով, այն է՝ ինքնաձիգից կղանքի հորի մեջ կրակելով, ստիպել է ռեստորանի աշխատակցին մտնել հորը. վախի ազդեցության տակ՝ նա ամբողջ մարմնով ստիպված ընկղմվել է հորում առկա կղանքի մեջ։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ռեստորանի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս հորեղբոր տղային և ընկերոջը՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: