Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Իրավունք

Ինչ է սահմանում գերի ընկնելու մասին օրենքը

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին իրականացված սադրանքի և ռազմական գործողությունների հետևանքով կրկին գերեվարվել են հայ զինվորականներ: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նրանց թիվը 13-ն է, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ գերեվարված անձանց թիվը ճշտվում է և այն գուցե հասնի մի քանի տասնյակի։ Երեկվանից իշխանության ներկայացուցիչների և ընդդիմադիրների քննարկման առարկան է, թե ինչպես և ինչ պայմաններում են գերեվարվել հայ զինվորականները, արդյոք հնարավորություն ունեցե՞լ են գերի չընկնելու, թե՞ ոչ, կամ գտնվելով ՀՀ սուվերեն տարածքում ինչո՞ւ չեն կրակել, որպեսզի գերի չընկնեն:

Երեկ՝ նոյմբերի 17-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ զինծառայողների գերի ընկնելու հանգամանքներին․ «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,-ասել էր նա:

ԼՈՒՐԵՐ․com-ն ուսումնասիրել է ՀՀ Քրեական օրենսգիրքը և պարզել, որ գերի ընկնելու մասով օրենքը՝  ՔՕ 381 հոդվածը սահմանում է՝ վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով: Եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն ու հնարավորությունները կամ ծանր վիրավորվածության, ծանր կոնտուզիայի հետևանքով գտնվելով անօգնական վիճակում, գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար: Գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր անունը, ազգանունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը:

Նկատենք, որ եթե մինչ այս գերիներին հերոսացնելու թեզն էր առաջ տարվում, ապա հիմա կարծեք թե հակառակ պրոցեսն է իրականացվում։ Հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ ոմանք գերիներին շարունակում են հերոսացնել, ոմանք էլ՝ մեղադրել ու կասկածի տակ դնել գերի ընկնելու հանգամանքները։