Մահացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը
77 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և մանկավարժ, «Ասա» ֆիլմի հեղինակ Սերգեյ Սոլովյովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտնելով, որ աղբյուրը ռեժիսորի շրջապատից է։
«Սերգեյ Ալեքսանդրովիչը մահացել է այսօր, դա տեղի է ունեցել իր տանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մահվան պատճառը չի նշվում։ Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է ВГИК-ը։
Սերգեյ Սոլովյովը նկարահանել է «Մանկությունից հարյուր օր անց» (1975 թ.), «Փրկիչը» (1980 թ.), «Անմիջական ժառանգուհին » (1982 թ.), «Ասա» եռերգությունը (1987 թ.), «Սև վարդը տխրության խորհրդանիշն է, կարմիր վարդը՝ սիրո» (1989), «Տուն աստղային երկնքի տակ» (1991) և այլ ֆիլմեր։ 1985թ.-ից դասավանդել է ВГИК -ում։ Եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977, «Մանկությունից հարյուր օր անց» ֆիլմի համար)։ Ստացել՝ Լենինյան կոմսոմոլի մրցանակ (1976), Կինոտավր մրցանակ (1992):
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով (2005 թ.):




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»