Երևանում ելույթ կունենա Մոսկվայի Սրետենսկի վանքի աշխարհահռչակ երգչախումբը
«Ռուսական գրքի տան» նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 26-ին Երևանի ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա եկեղեցական երաժշտության համերգ ռուս և հայ արտիստների մասնակցությամբ։ Ծրագրում ընդգրկված է Մոսկվայի Սրետենսկի վանքի աշխարհահռչակ երգչախմբի ելույթը՝ երգչախմբի ղեկավար Նիկոն Ժիլայի ղեկավարությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս տաճարի «Ծաղկազարդ» երգչախմբի ելույթը՝ երգչախմբի ղեկավար Լիլիթ Գրիգորյանի ղեկավարությամբ։
Համերգի ընթացքում կհնչեն ոչ միայն եկեղեցական, այլև ժողովրդական երգեր։
«Ռուսական գրքի տան» նախաձեռնող Մհեր Ավետիսյանի խոսքով՝ այս միջոցառումը կդառնա իրական իրադարձություն Հայաստանի հոգևոր կյանքում, ինչը հատկապես կարևոր է ներկա պայմաններում, երբ աշխարհում առկա է հոգևոր և բարոյական արժեքների ճգնաժամ։
Հիշեցնենք, որ «Ռուսական գրքի տունը» Երևանում հանդիսավոր բացվել է 2021 թվականի սեպտեմբերի 18-ին։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»