Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Մշակույթ

Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Այսօր՝ հունվարի 11-ին, 81 տարեկան հասակում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ.  հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունը  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել  է  Գյումրի,  ուր  ավարտել  է  միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը: 1964-ին  ավարտել  է  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը:

Ուսանելուն  զուգընթաց,  աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է  «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1970 թ.  աշխատել  է  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական:  1975-1990 թթ. եղել  է  Հայաստանի  պետական  մրցանակների  կոմիտեի պատասխանատու  քարտուղարը:

1989 թ. նշանակվել է  Հայաստանի  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։

1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։          

1994-1996 թթ.  ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության  վարչության  նախագահ:

1999-2003 թթ.՝ Հայաստանի  Հանրապետության  նախագահի  խորհրդական:

2005-2007 թթ.՝  «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն:

2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական:        

Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ. Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝  1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։

1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ

1971- ՀԼԿԵՄ  ԿԿ  մրցանակ

1985- Հայաստանի  պետական  մրցանակ

2003- ՀՀ  նախագահի  մրցանակ

2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա)

1998- «Ս.  Մեսրոպ  Մաշտոց»  շքանշան

2010- «Հայրենիքին  մատուցած  ծառայությունների  համար  Առաջին  աստիճանի  մեդալ»

2009- Երևանի  պետական  ագրարային  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Երևանի  պետական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010-  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Պետական  մանկավարժական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Մայր  Աթոռ  Ս.  Էջմիածնի  «Ս.  Մեսրոպ  և  Ս.  Սահակ»  մեդալ

2010- Վալերի  Բրյուսովի  անվան մեդալ

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐ

«Իմ  աշխարհը» – 1963

«Ստվերների  միջով» – 1967

«Ռեքվիեմ» – 1969

«Մեղրահաց» – 1973

«Կեղևդ  բաց   արա» – 1975

«Ինչ  էր  եղել» մանկական) – 1971

«Պոեմներ» – 1980

«Տաք  սալեր» -1983

«Պղնձե  վարդ» -1985

«Տխուր  փիղը» (մանկական) -1970

«Հանճար  և  հիշողություն» (արձակ) – 1986

«Ընտիր  երկեր» – 1987

«Քարե  բարձ» – 1989

«Ռեքվիեմ» (ամբողջական) – 1998

«Կենսական  էներգիայի  ուսմունքը» (տեսական) – 1998

«Խաչերի  ջարդը» – 1972 Բեյրութ

«Մինչև  որ  հասնես  նախապապերիդ… » – 1978 Նյու  Յորք

«Թորոս  Ռոսլին» (արձակ) – 1983 Նյու  Յորք

«Բանաստեղծություններ» -1984 Նյու  Յորք

«Ոգեղեն  հաց» – 2001թ.

«Ծիտիկը  ցուցահանդեսում» – 2003թ.

«Եթե Աստված կամենա» (վեպ)  – 2008թ.

«Մղձավանջներ» – 2010թ.

«Կեցցե Հայաստան» – 2010թ.

«Բառը» (Համաշխարհային պոեզիայի մատենաշար) – 2011թ.

«Բանաստեղծություններ» («Հայագիտակ» դասական մատենաշար)- 2011թ.

«Ծովինար»   – 2015թ.

«Գերդաստան» (արձակ) – 2016թ.

«Համատարած Թումանյան» – 2019թ.

«Մենք ունենք» (բանաստեղծություններ)– 2019թ.

ՌՈՒՍԵՐԵՆ

Открой свою кору  – 1976 Երևան

Зимняя снежинка-весенный цветок -1978 Մոսկվա

Сердцевина дерева -1980 Մոսկվա

Эпос юности -1982 Երևան

Золотая сеть  -1987 Մոսկվա

Беспредельная гора – 1988 Մոսկվա

Если господь пожелает (роман) -2009 Երևան

ՉԵԽԵՐԵՆ

Пергаментова Hора – 1988 Պրահա

ԱՆԳԼԵՐԵՆ

Selected Poems  – 2002 Օքսֆորդ

Toros Rosslin- 2008 Երևան

Whispers and Breath of the Meadows – 2010 Մեծ  Բրիտանիա

Requiem – 2016 Մեծ Բրիտանիա