Արթուր Գրիգորիչի գերեզմանի շուրջ վեճ է ծագել
Երգի թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահը մեծ ցավ պատճառեց նրա սաներին ու արվեստի երկրպագուներին: Սակայն պատկերացնում ենք, թե այդ մարդիկ ինչ ցավ կապրեն, երբ իմանան, թե նրա թաղման շուրջ ինչպիսի խնդիրներ են առաջացել և մինչ այս պահը գերեզմանի հետ կապված ընտանիքն ինչ վեճերի մեջ է հայտնվել:
Բանն այն է, որ Գրիգորիչին որոշվել է հուղարկավորել քաղաքային պանթեոնում: Իսկ նա` դեռ կենդանության օրոք ցանկություն է հայտնել հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում: Արթուր Գրիգորյանի մահից հետո ընտանիքը փոխանցել է կոմպոզիտորի ցանկությունը` հույս ունենալով, որ նրա վերջին ցանկությունը կհարգվի:
Սակայն պարզվել է, որ չնայած այդ հողակտորը պետական է և ոչ մեկն իրավական որևէ հիմք չունի, բայց ինչ որ ազդեցիկ անձինք վաղուց են աչք դրել այդ հողակտորի վրա և նրանք արգելել են այդտեղ թաղել սիրված կոմպոզիտորին:
Երկու օր է՝ թեժ վեճեր են գնում և մինչ այս պահը գերեզմանի տեղը որոշված չէ: Մեզ ասացին` ինքնակոչ գերեզմանատերերն անգամ գիշերային պահակներ են կարգել, որ Գրիգորյանի մերձավորները գիշերով հանկարծ այստեղ չփորեն:
Ըստ որոշ լուրերի, խոչընդոտողները պատգամավոր Հայկ Սարգսյանի աներն է և նրա շրջապատը: Այս աննախադեպ իրավիճակը խիստ վրդովվեցրել է Գրիգորիչի մերձավորներին: Պանթեոնում այլընտրանքային տեղ են հատկացրել, բայց այն անշուք է և Արթուր Գրիգորյանի անձին վայել չէ:




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով