Լիվերպուլի երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Ռոնալդուի (տեսանյութ)
ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակներում «Էնֆիլդում» հանդիպեցին «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» (4-0): Թիմերը տարբեր խնդիրներ են հետապնդում՝ մերսիսայդցիները չեմպիոնության համար պայքարում են «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ մանկունիացիները փորձում են դուրս գալ Չեմպիոնների լիգայի գոտի, փոխանցում է Armsport-ը:
Չնայած այս երկու թիմերի երկրպագուների անզիջողականությանը, Ռոնալդուի ընտանեկան ողբերգությունը, գոնե որոշ ժամանակով, ստիպեց նրանց մի կողմ թողնել իրենց թշնամությունը։
Երկուշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց իր նորածին որդու մահվան մասին։ Հանդիպումից առաջ «Լիվերպուլի» երկրպագուները պայմանավորվել են պորտուգալացուն և նրա կնոջը՝ Ջորջինա Ռոդրիգեսին աջակցելու համար ակցիա կազմակերպել և խնդրել են հանդիպման մյուս այցելուներին միանալ դրան:
Այսպիսով, յոթերորդ րոպեին Էնֆիլդի բոլոր տրիբունաները ծափահարեցին՝ հայտնելով իրենց աջակցությունը և հարգելով երեխայի հիշատակը։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով