Թուրքիայի նախագահը կայցելի Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
Ներկայումս Թուրքիայի նախագահի վարչակազմը չի հայտնում առաջիկա այցի ծրագիրը:
Փետրվարին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Դուրսունը հայտարարել էր, որ թուրքական կողմը հուսով է, որ ապրիլի 8-ին Բուլղարիայի թատրոնում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները երկու երկրների մշակույթի և զբոսաշրջության տարվա մեկնարկը կտան: