100 տարեկանում մահացել է աշխարհի ավագագույն շախմատային գրոսմայստերը
100 տարեկանում մահացել է աշխարհի ավագագույն շախմատային գրոսմայստերը՝ ռուսաստանցի Յուրի Ավերբախը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը։
«Մայիսի 7-ին կյանքից հեռացավ աշխարհի ավագագույն գրոսմայստեր, տաղանդավոր տեսաբան, գրող, լրագրող Յուրի Լվովիչ Ավերբախը (1922-2022)։ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ ընկերներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Յուրի Ավերբախը ծննդյան 100-ամյակը նշել էր փետրվարի 8-ին։
Ավերբախը եղել է ԽՍՀՄ շախմատի ֆեդերացիայի նախագահը, 1954-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ ԽՍՀՄ հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի թիմային չեմպիոնի կոչումը։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»