Մահացել է դերասան Ժան Լուի Տրենտինյանը
Կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Նշենք, որ Ժան Լուի Տրենտինյանը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում՝ հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում: Իր կյանքի ավելի քան 60 տարին թատրոնին և կինոյին նվիրած դերասանը խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում: Նրա մասնակցությամբ ամենահիշվող կինոնկարներից մեկը Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմն է, որը նկարահանվել է 1966 թվականին: Տրենտինյանը աշխարհի Կաննի և Բեռլինյան կինոփառատոնների դափնեկիր է: Կինոյում նրա գործընկերներից են եղել Անուկ Էմեն, Բրիջիթ Բարդոն, Ժաննա Մորոն, Սիմոնա Սինյորեն, Ռոմի Շնայդերը:




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով