Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Մշակույթ

Պլեխանովի անվան ՌՏՀ-ի երևանյան մասնաճյուղը 20 տարեկան է. համալսարանի ուսանողները ներկայացրին խելացի ռոբոտ-օգնականի (IRA) մշակումը

Պլեխանովի անվան ՌՏՀ-ի երևանյան մասնաճյուղը 20 տարեկան է:
 
Հունիսի 17-ին տեղի ունեցավ «Ժամանակակից հասարակությունը թվայնացման պայմաններում. ժամանակի մարտահրավերներ» միջազգային գիտագործնական համաժողովը, որը կազմակերպվել էր Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի առթիվ։
 
Գիտաժողովի հանդիսավոր մասի բացումն արեց մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը, ով առցանց խոսք հղեց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ​​համալսարանի պրոռեկտոր Վիտալի Գրիգորիևիչ Մինաշկինին:

 

«Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ  երևանյան մասնաճյուղի անձնակազմի և ուսանողների անունից ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վիտալի Գրիգորևիչ, ինչպես նաև Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ ռեկտոր Իվան Վասիլևիչ Լոբանովին ջերմ խոսքերի համար»,֊ասաց Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Գրիգորյանը։
 
Միջոցառմանը ողջույնի և շնորհավորական խոսքով ելույթ ունեցան Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ  երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ  Թովմասյանը, Երևանի «Մոսկվայի տուն» միջազգային բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ տնօրեն՝ Արթուր Զախարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Եկատերինա Իվանովան, Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ շրջանավարտ Շուշաննա Կոստանյանը։

«Մենք բոլորս ցանկանում ենք ունենալ ուժեղ, հզոր պետություն։ Եվ, ինչպես արդեն ապացուցվել է, ամուր պետության հիմքը հզոր կրթությունն է։ Մեր մասնաճյուղի գործունեությունը շատ կարևոր է ինչպես մեր երկրի ու ժողովրդի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Մեր ուսանողները, կարելի է ասել, հայ֊ռուսական հարաբերությունների ակտիվ լոբբիստներն են։ Բոլոր միջոցառումներում նրանց ակտիվ մասնակցությունը ակնհայտ է։ Դասավանդող անձնակազմի դերը նույնպես ահռելի է այս հարցում, որովհետև կրթությունն իր մեջ պարունակում է մի քանի բաղադրիչներ, այն ոչ միայն գիտությունն է, այլ նաև ուսանողի, անհատի պատասխանատվությունն է իր երկրի, ժողովրդի առջև»,֊ ողջույնի իր խոսքում ասաց Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ  երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։

«Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ֊ի Երևանի մասնաճյուղում մենք թողարկել ենք այնպիսի մի ծրագիր, որը մենք հեղինակել ենք ուսանողների մոտիվացիայի համար։ Այն է՝ տարբեր ֆակուլտետների լավագույն ուսանողները ստանում են «Թովմասյան» ֆոնդի կրթաթոշակ։ Այժմ նույնպես ակտիվ փոխգործակցում ենք՝ թվայնացման ինդուստրիան խրախուսելու նպատակով՝ այդ ֆակուլտետների շրջանավարտներին միանգամից աշխատանքի ընդունելու»,֊ասաց  Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ  Թովմասյանը։
 
Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ ռեկտոր Իվան Վասիլևիչ Լոբանովի անունից մասնաճյուղի գործընկերներն ու աշխատակիցները պարգևատրվեցին Երախտագիտության մեդալով և պատվոգրով։
 
Այնուհետև համալսարանի «Կիրառական ինֆորմատիկայի» ուսանողները ներկայացրին դեմքի ճանաչման համակարգով Խելացի ռոբոտ-օգնականի (IRA) մշակումը:
 
«Ժամանակակից հասարակությունը թվայնացման համատեքստում. ժամանակի մարտահրավերները» միջազգային գիտագործնական համաժողովը բաղկացած էր երկու նստաշրջանից, որում Հայաստանից, Ռուսաստանից և Ուզբեկստանից գիտնականները հանդես եկան զեկույցով՝ ամբողջական և մասնակի:

Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին կրթության, տնտեսության և տեխնոլոգիաների հետ կապված մի շարք հարցեր: