5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել
Հունիսի 22-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Մոհր քաղաքից, որտեղ բնակվում Է 35 հազար մարդ, 59 կիլոմետր դեպի հարավ – արեւելք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: