Օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել․ կան զոհեր
ԱՄՆ Նևադա նահանգի Նորթ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, զոհվել է չորս մարդ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։ Միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Հարրի Ռիդը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ բախվել է երկու օդանավ։
Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ PIPER PA-46 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է Cessna 172-ին։ Երկուսն էլ մեկ շարժիչով օդանավեր էին: Բախման հետևանքով PIPER PA-46-ն ընկել է թռիչքուղուց ոչ հեռու գտնվող դաշտում, իսկ Cessna-ն՝ մոտակայքում գտնվող արհեստական լճակի մոտ:
Միջադեպի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունն ստացել են տեղական ժամանակով ժամը 12։00-ի շրջանում։ Օդանավերից յուրաքանչյուրում եղել է երկուական մարդ։ Նրանցից ոչ մեկին փրկել չի հաջողվել։
Ավելի վաղ Fox3 Now կայքը հրապարակել էր միջադեպի կադրերը, որոնցում երևում էին ինքնաթիռներից մեկի այրվող բեկորները թռիչքուղուց ոչ հեռու։






















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով