Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին
Իրավունք

Դատավորը դեմ գնաց փաշինյանական վարչախմբին․ Չալաբյանը՝ ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը երեկ արդարացի որոշում է կայացրել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով։

Կեսօրին մոտ, երբ նա պետք է հրապարակեր խափանման միջոցը փոխելու որոշումը, հանկարծակի հայտարարել է, թե ավելի ուշ կհրապարակի։ Դրանից հետո թե՛ Չալաբյանի փաստաբանները, թե՛ հանրությունը կարծում էին, թե դատավորը գտնվում է ճնշման տակ, և գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նրան պարտադրեն շարունակել կալանքի տակ պահել Ավետիք Չալաբյանին։ Ավելի ուշ, սակայն, դատավորը կարողացել է այնքան համարձակություն ունենալ, որ որոշել է Ավետիք Չալաբյանին ազատ արձակել 15 միլիոն գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի կալանքը փոփոխելուն չէր առարկում անգամ դատախազությունը, և միայն տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ու նրա անմիջական ղեկավարը դարձած Նիկոլ Փաշինյանն էին ամեն գնով փորձում Ավետիք Չալաբյանին պահել կալանքի տակ։

Ըստ էության, փաստ է այլևս, որ Հայաստանի դատական համակարգում կան դատավորներ, որոնք չեն պարում Փաշինյանի կրնկի տակ և կարողանում են իրապես արդարացի վճիռ կայացնել։ Ավետիք Չալաբյանը կալանքի տակ էր երկուսուկես ամիս, ընդամենը մեկ շաբաթ օրենքի ուժով ազատության մեջ էր մնացել, սակայն Մնացական Մարտիրոսյանը նիստերն սկսելուն պես նրան կալանավորել էր։

Չալաբյանի կինը և փաստաբանները նախօրեին հանդիպել էին Միացյալ Նահանգների դեսպանատան իրավապաշտպանների հետ, ներկայացրել իրենց դիրքորոշումները և կատարվող ապօրինությունները։

Չի բացառվում, իհարկե, որ միջազգային կառույցները ևս իրենց դերն ունեցել են Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու հարցում։ Սակայն մենք հակված ենք այն կարծիքին, որ իրականում Նիկոլ Փաշինյանը ապտակ ստացավ դատարանի կողմից, և բնավ չի բացառվում, որ գործող վարչախումբը կրկին նոր միջոցներ ձեռնարկի իր հիմնական ընդդիմախոսներից մեկին կալանքի տակ ուղարկելու, իսկ անհնազանդ դատավորին պատժելու համար։ 

Վահան Ավետիսյան