Ստեփանակերտում «Մշակույթ և կրթություն» խորագրով բացվել է ռուսական համայնքի ամառային դպրոցի սաների ամփոփիչ ցուցահանդեսը
Ինչպես հայտնեց Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի նախագահի օգնական Լյուդմիլա Գասպարյանը (Կլաչկո), մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ ընթացած «Ամառային դպրոցի» երկու ամսում իրենց սաները սովորել են բավական լավ նկարել ու ստեղծագործել:
«Պրոֆեսիոնալ նկարիչ Լիլիա Պետրոսյանը սովորեցրել է երեխաներին հմտորեն աշխատել վրձնի հետ և գույների համադրության ճիշտ ընտրություն կատարել: Արդյունքները ակնհայտ են: Երեխաներն իրոք ձգտել են կատարելության», - նշում է Լ. Գասպարյանը:
Նրա խոսքերով «Ամառային դպրոցում իբրև մանկավարժ հիմնականում աշխատել են աշակերտների մայրերը:
«Գաղափարն այն էր, որ մայրերը զբաղվեն երեխաների հետ, կիսվեն իրենց հմտություններով և գիտելիքներով, ընդհանրապես զբաղված լինեն, - բացատրում է Լյուդմիլա Գասպարյանը: - Արդյունքում ձևավորվել է ընտանեկան բարի մթնոլորտ: Երխաները սիրեցին իրենց ուսուցիչներին, իսկ դա գլխավորն է»:
Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները Ռուսական համայնքի կողմից խրախուսվեցին պատվոգրերով:
Լեռնային Ղարաբաղի Ռոուսական համայնքին կից «Ամառային դպրոցը» գործել է սույն թվականի հունիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը: Ղարաբաղի երեխաներին աջակցել է մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը: Անվճար պարապմունքներ են անցկացվել մի շարք առարկաների գծով: Դպրոցում գործել են մի քանի խմբակներ. «Ակունք», «Ինտելեկտուալ ակումբ», «Ֆանտազյորներ», «Կիրառական ստուդիա», «Կախարդական գնդակ» և այլն: Դասընթացներում հատում տեղ է հատկացվել ռուսական պետության պատմությանը, ռուսական մշակույթին, ժողովրդական բանահյուսությանը, ավանդույթներին, դեկորատիվ-կիրառական արվեստին և շրջակա միջավայրին: Մի քանի պարապմունք նվիրվել է ռուսական բանակին:
«Ռուսական համայնքի կողմից երախտագիտություն ենք հայտնում մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությանը և նրա նախագահ Յուրի Նավոյանին մեր «Ամառային դպրոցին» ցուցաբերած աջակցության համար: Բառացիորեն օրեր առաջ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և նրա գործընկերները Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան ռուսալեզու դպրոցը ապահովել են դասագրքերի ամբողջական փաթեթով` քսանհինգ հազար օրինակով: Ղարաբաղի երեխաների նկատմամբ այդպիսի զգայուն վերաբերմունքը արժանի է գնահատման, - նշեց «Ռուսաստանի ակունք» և «Ինտելեկտուալ ակումբ» խմբակների ուսուցիչ Նատալիա Մոիսեևան:
Ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը կարևորեց այն, որ դասընթացի սաները ոչ միայն հասանելի կերպով նոր գիտելիքներ ստացան, այլ նաև սովորեցին իրենց ձեռքերով ինչ-որ բան ստեղծել: Նրա խոսքերով, Ռուսական համայնքը հետագայում ևս ընդլայնելու է գործունեությունը կրթության ոլորտում: Տարվա սկզբից համայնքը աշխատանքներ է տանում Կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը Ռուսական դրամատիկական թատրոնի հետ միասին կհանգրվանի Ստեփանակերտի «Ռուսական մշակույթի կենտրոնում»:




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով