«Հովհաննես Հովհաննիսյան և Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր»
Հոկտեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հովհաննես Հովհաննիսյան և Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր կոմպոզիտորի և հայ նորագույն շրջանի պոեզիայի հիմնադիր բանաստեղծի ստեղծագործական առնչություններին և բարեկամությանը: Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Ցերեկույթի բանախոսը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյանն էր: Միջոցառմանը Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծություններն ասմունքեց Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող Գագիկ Խաչատրյանը: Ալեքսանդր Սպենդիարյանի, Բարսեղ Կանաչյանի և Կոմիտասի երկերից կատարեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, նույն թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատար Աննա Բեգլարյանը՝ Կատարինե Հովսեփյանի նվագակցությամբ: Ցերեկույթի եզրափակիչ մասում Հովհաննիսյանների ընտանիքի մասին ուշագրավ հուշերով կիսվեց ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը: Ցերեկույթն ամփոփեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը: Միջոցառումը եզրափակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանների՝ փոխադարձ նվերների հանձնման արարողությամբ և համագործակցության նոր ծրագրերի մասին պայմանավորվածությամբ:
Լուսանկարները՝ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով