Մունդիալ-2022. Ֆրանսիան հաղթեց Դանիային Մբապեի դուբլի շնորհիվ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբայի փուլի երկրորդ տուրի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Դանիայի թիմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` D ենթախմբի այս հանդիպումը կայացավ Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում: Հենց մեկնարկից աշխարհի գործող չեմպիոնները մեծ ուժերով գրոհում էին: Սակայն մեկը մյուսին հաջորդող գրոհների վերջնամասում չէր բավարարում միայն վերջին, դիպուկ հարվածը: Վիճակագրությունը խոսում էր Ֆրանսիայի օգտին, սակայն Դանիայի պաշտպանությունը գործում էր գրեթե անթերի: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան այնուամենայնիվ իրացրեց իր պահը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն: Սակայն Դանիայից 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գոլի հեղինակ դարձավ Կրիստիանսենը: Հանդիպման վերջնամասում Մբապեն դարձավ նաև դուբլի հեղինակ: Նա աչքի ընկավ 86-րդ րոպեին:
Ֆրանսիա-Դանիա` 2:1:
Այս տուրից հետո Ֆրանսիան մնում է մրցաշարային աղյուսակի առաջատար և ունի 4 միավոր: Երկրորդ տեղում 3 միավորով Ավստրալիան է: 2 միավոր ունի Դանիան և մեկը` Թունիսը: Վերջին տուրում միմյանց դեմ կմրցեն Ավստրալիա-Դանիա, Թունիս-Ֆրանսիա զույգերը:




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով