Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Մշակույթ

Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ  քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը:

 

Գիրքը համապարփակ ձևով ամփոփում է անվտանգային և պաշտպանական հարցերը ժամանակակից հակամարտություններում: Այն քննում է տեսական խնդիրներ և մի շարք երկրների փորձի ուսումնասիրության միջոցով ներկայացնում անվտանգության համապարփակ մոտեցման ձևավորման ու զարգացման պատմությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի որոշ ասպեկտների զարգացմանը, որոնց տեղակայումը կպահանջի խորը փոփոխություններ պետական ​​կառույցներում և հանրության մեջ։  Գիրքը անդրադառնում է նաև հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև ժամանակակից պատերազմների տրանսֆորմացիաներին, որոնք տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։

 

Գրքի հեղինակը՝ Հրաչյա Արզումանյանը, իր խոսքում նշեց, որ գիրքը լույս չէր տեսնի  առանց շահագրգիռ անձանց և կազմակերպությունների լայն շրջանակի մասնակցության և աջակցության։ Այնուհետեւ ավելացրեց. «Ուրախություն է տեսնել, որ հայ հանրությունը ձգտում է արձագանքել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ փորձելով դասեր քաղել հայոց պետականության անցած ճանապարհից։ Այս առումով գիրքը հանրության լայն շրջանակների ջանքերի ու հույսերի արդյունք է՝ Հայաստանի անվտանգությանը համակողմանի մոտեցման հաստատման ճանապարհին։ Ճանապարհ, որը ենթադրում է ներուժի և հնարավորությունների միավորում  ողջ հայ ժողովրդի կամքի շնորհիվ»:

 

«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն իր խոսքում նշեց. «Մեր գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գրահրատարակչությունը»։ Երբ «Կողբ» հիմնադրամում ծանոթացանք Հրաչյա Արզումանյանի գրքին,  ուրախությամբ պատրաստակամություն հայտնեցինք հրատարակել և տարածել այն, քանի որ նմանատիպ գրքերը օգնում են վերաիմաստավորել Հայաստանի քաղաքական պատմությունն ու անցած ճանապարհը՝ այդպիսով ուրվագծելով նաեւ հնարավոր համակարգային լուծումները»։

 

«Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ նախագահ Արման Պողոսյանն իր ելույթում նշեց, որ հայ հանրությանը անվտանգային մարտահրավերներին եւ հնարավոր պատերազմին նախապատրաստելու մասին մտքերը ի հայտ եկան 2020 թ.-ի պատերազմից հետո, որին ինքը ևս մասնակցել է։ Ըստ նրա՝ անվտանգության համապարփակ մոտեցման մշակումը կենդանի գործընթաց է, և 2022 թ.-ի ընթացքում մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ միասին նրանք արշավներ են սկսել այդ ուղղությամբ, նկարահանել ֆիլմեր, անցկացրել բազմաթիվ բանախոսություններ, զորավարժություններ և այլ միջոցառումներ։

«2021 թ.-ին ստեղծեցինք  «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարելու համար հրավիրեցինք պարոն Արզումանյանին։ Կենտրոնի շրջանակներում մշակվում են բեկումնային գաղափարներ և մոտեցումներ, այդ թվում՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում։ Հենց այս միջավայրում էլ առաջացավ անվտանգության հարցերի համապարփակ մոտեցման անհրաժեշտության գիտակցումը, որի մշակումն ի վերջո հանգեցրեց «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի ի հայտ գալուն»,- ասաց Արման Պողոսյանն իր խոսքում։

Արման Պողոսյանը հավելեց, որ շարունակելու են ջանքեր գործադրվել հայ հանրության և Հայաստանի պաշտպանության և անվտանգության համար պատասխանատու պետական ​​կառույցների միջև կապեր հաստատելու ուղղությամբ։

 

«Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը կարող եք ձեռք բերել առցանց Liooli.am հարթակից: