Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Մշակույթ

ԶՊՄԿ-ի հովանավորությամբ Քաջարանի արվեստի դպրոցի սաները մեկնել են Բուլղարիա

2019 թվականի ամռանը Քաջարանի արվեստի դպրոցը բոլոր ձեռքբերումներին ավելացրեց ևս մեկ ու շատ կարևորը՝ ճեղքեց Եվրոպայի սահմաններն ու թատերարվեստի նորաբաց բաժնի իր աշակերտներին դուրս բերեց Եվրոպական մրցութային բեմ (համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակցությամբ)։ «Սլավյանսկի վենեց» մրցույթ–փառատոնի շրջանակում քաջարանցի պատանիները ներկայացան եվրոպական խստապահանջ հանդիսատեսին:

Թատերարվեստի բաժնի առաջին դասարանի աշակերտները Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող «Սլավյանսկի վենեց» մրցույթ-փառատոնին մասնակցելու հրավերը վաստակեցին Երևանում՝ մասնակցելով «Էտյուդ» նկարչության, ասմունքի և թատերական արվեստի մրցույթ-փառատոնին՝ գրավելով առաջին տեղը։ Այդպիսի մրցույթ-փառատոնի մասնակցությունն ինքնին մեծ պատիվ ու պատասխանատվություն է, մանավանդ երբ ներկայացնում ես ոչ միայն քո փոքրիկ քաղաքն ու մարզը, այլև Հայաստանի Հանրապետությունը։ Գուցե այս գիտակցումն էր, որ նորաբաց բաժնի առաջին դասարանի աշակերտներն արեցին անհնարինը՝ կարողացան իրենց ներկայացումով ծափեր ու ծիծաղ կորզել ժյուրիի անդամներից և գրավել առաջին տեղը՝ վաստակելով ևս մեկ հրավեր 2022 թվականի համար։

2022 թվականին թատերարվեստի բաժնի՝ այս անգամ մեկ այլ դասարան ու պատանիներ, կրկին համայնքի ղեկավարի աջակցությամբ և ԶՊՄԿ-ի հովանավորությամբ, մեկնեցին Բուլղարիա, մասնակցեցին միջազգային հեղինակավոր փառատոնին, մեր մայրենի լեզվով ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը», հիացրին ոչ միայն ժյուրիի հայերեն լեզուն չհասկացող ուկրաինացի, բուլղարացի, վրացի, չեխ անդամներին, այլ նաև փառատոնի մասնակից երկրների պատանիներին, ղեկավարներին ու ծնողներին։

Քաջարանցի պատանիներն արժանացան առաջին կարգի մրցանակի, հնչեց հանրապետության օրհներգը, ծածանվեցին Եռագույնն ու Քաջարան համայնքի դրոշը։ Պատեհ է նշել այդ երեխաների անունները, ովքեր իրենց խաղով բարձր պահեցին թե մեր լեզուն, թե Հայաստանի պատիվը՝ Ազարյան Մոնթե, Բաբայան Էլեն, Դալլաքյան Էլեն, Հայրապետյան Հայկ, Հայրապետյան Հակոբ, Հակոբյան Արև, Ղալեչյան Հայկ, Մարտիրոսյան Վիկտորյա, Պետրոսյան Լաուրա, Սարգսյան Ալեքս, Սարգսյան Գոռ։

Այս անունների կողքին պետք է նշել նաև թատերվեստի բաժնի դասատուներին՝ Գաբրիելյան Արթուր, Ղուկասյան Տիգրան, թատերվեստի բաժնի հիմնադիր տնօրեն՝ Արմինե Թումանյան, ներկայացման երաժշտության ձևավորման, զգեստների ու գրիմի հեղինակ, դպրոցի կերպարվեստի դասատու՝ Նարեկ Իսրայելյան։

2019 թվականին փառատոնին մասնակցած ու հաղթած աշակերտներն են՝ Միհրան Ղազարյան, Ելիզավետա Խաչատյան, Գոռ Ալավերդյան, Սոֆի Օհանջանյան, Գոհար Սարգսյան, Ալբերտո Համբարձումյան, Յանա Ազարյան, Միլենա Եղիազարյան, Դայաննա Մելքումյան։

Եվրոպական երկրում միջազգային փառատոնի մասնակցությունը կարևոր է նաև ճանաչողական ու փորձի փոխանակման առումով։

Քաջարանցի աշակերտները շփվեցին Եվրոպայում արվեստի նորագույն զարգացումների, արևելաեվրոպական քաղաքակրթության հետ։

Ուղևորության ճանապարհին աշակերտները եղան ու հարուստ ճանաչողական զբոսանքներ ունեցան պատմական այնպիսի հարուստ անցյալ ու ժառանգություն ունեցող քաղաքում, ինչպիսին Կոստանդնուպոլիսն է, նավարկություն ունեցան Ասիան Եվրոպայից բաժանող Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով, Մարմարի ծովով։

Եվրոպայում հաղթանակած աշակերտներին ընդունելով և Քաջարանի պատիվը բարձր պահելու համար շնորհակալություն հայտնելով՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հույս հայտնեց, որ Արևելյան Եվրոպան «գրավելուց» հետո թատերարվեստի բաժինը Քաջարանի դրոշը կծածանի և հաղթական ելույթներ կունենա Արևմտյան Եվրոպայի երկրներում, ինչու չէ նաև օվկիանոսից այն կողմ։ Արդեն իսկ այդ նպատակին հասնելու համար կազմակերպչական աշխատանքներ են տարվում...