Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Մշակույթ

Եղիշե Չարենցի գործերը թարգմանվել են իտալերեն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իտալիայում Հայաստանի Հանրապտության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ 2023թ․ մայիսի 16-ին համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացավ «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը, որտեղ հավաքագրված են 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունները՝ հայերեն բնօրինակների հետ համատեղ։ Այս մասին հայտնում են Իտալիայում  ՀՀ դեսպանությունից:

Նույն միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև գրող, Լետիցիա Լեոնարդիի հեղինակած «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» խորագրով աշխատության շնորհանդեսը՝ Կառլո Վերդոնեի նախաբանով։

Ելույթներով հանդես եկան Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Անտոնելա Պոլիմենին, Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Լա Սապիենցա» համալսարանի Հնագիտության դեպարտամենտի տնօրեն Ջորջո Պիրասը, «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի խմբագիր Դոմենիկո Պոլիտոն, Չարենցի երկերի թարգմանիչ Ալֆոնսո Պոմպելլան, «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքի հեղինակ Լետիցիա Լեոնարդին, “Le Lettere” հրատարակչության ներկայացուցիչ Ֆիլիպպո Օռլանդոն և վերջում՝ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեն։

Ավելացնենք, որ վերոնշյալ հատընտիրի թարգմանությունների հեղինակներն են Մարիո Վերդոնեն, Պողոս Լևոն Զեքիյանը, Ալֆոնսո Պոմպելլան, Անուշ Թոռունյանը, Մարիամ Երեմյանը, Գրիգոր Ղազարյանիը, Հասմիկ Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա էին ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ իտալահայ համայնքի ներկայացուցչներ, «Լա Սապիենցա» համալսարանի ուսանողությունը։