Մոսկվայում տեղի կունենա Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ
Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հունիսի 6-ին տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գալա համերգի շրջանակներում հանդիսատեսը կարող է լսել Սպարտակ եւ Գայանե բալետների սյուիտներ, ինչպես նաեւ երաժշտական դրվագներ «Վալենսիացի այրին» պիեսից ու Խաչատրյանի բազմաթիվ այլ ստեղծագործություններ: Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ կոնսերվատորիայի բեմում ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով