Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Տնտեսություն

Չինաստանը նվաճում է արևային էներգիան

Actualnews.org-ը գրում է, որ առաջ անցնելով Միացյալ Նահանգներից Չինաստանը վաղուց դարձել է բացարձակ առաջատար գլոբալ աշխարհի բազմաթիվ տեխնոլոգիական շուկաներում:

Վերջին շրջանում տարածաշրջանի նույնիսկ այնպիսի լուրջ հարևանները, ինչպիսիք են Թայվանը, Ճապոնիան կամ Հարավային Կորեան, այլևս չեն կարող մրցակցել չինական արտադրողների հետ։ Օրինակ «Երկնային կայսրությունը» վերջերս կարողացել է առաջատար դիրքեր գրավել արևային էներգիայի շուկայում։ Չինաստանը պատրաստվում է ձեռք բերել բացարձակ առաջատարություն համաշխարհային էներգետիկ շուկայում։ Աստիճանաբար հրաժարվելով հնացած ռեսուրսներից, ինչպիսիք են նավթը և ածուխը, Չինաստանի տնտեսությունն աստիճանաբար անցնում է վառելիքի ավելի ժամանակակից տեսակների, ներառյալ ջրածնի:

Իսկ մոտ ապագայում Չինաստանը նաև առաջատար դիրք կհաստատի արևային մարտկոցների ստեղծման համար անհրաժեշտ ֆոտոգալվանային բջիջների շուկայում, ինչը շատ կարևոր է 21-րդ դարի էներգետիկ ոլորտում։

Այսօր արևային մարտկոցների պահանջարկը արտաքին և ներքին շուկայում արդեն գերազանցել է բոլոր հնարավոր ակնկալիքները։ Այսպիսով, չինական CNPC կորպորացիան, որը մասնագիտացած է նավթի և գազի ոլորտում, հայտարարել է արևային մարտկոցների ֆոտոգալվանային մոդուլների գնման մասին, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 12 միլիարդ դոլարը: Դա դարձել է պատմության մեջ ամենախոշոր նման մրցույթներից մեկը։ Եվ խոսքը միայն ֆոտոգալվանային բջիջների արտադրության մասին չէ: Ի վերջո, Չինաստանը ներկայումս հանդիսանում է նաև արևից էլեկտրաէներգիայի ստացման ամենամեծ արտադրողներից մեկը աշխարհում: Եվ թեև Չինաստանում արևային էներգիան դեռևս զբաղեցնում է միայն 4%-ի մասնաբաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում, երկրի իշխանությունները վաղուց խնդիր են դրել զգալիորեն ավելացնել այդ ցուցանիշը։

Այսպիսով, արդեն 2020 թվականին Չինաստանը արևից արտադրել է 300 գիգավատտ էլեկտրաէներգիա։ Իսկ մինչ 2030 թվականը, Սի Ցզինպինի հանձնարարականով, այդ ցուցանիշը պետք է քառապատկվի։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]