Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին
Տնտեսություն

NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում

Rt.com-ը գրում է, որ  Ասիայում  լողացող արևային ֆերմաների ժողովրդականության արագ աճից հետո դրանք վերելք են ապրում նաև ԱՄՆ-ում: Ինչպես հայտնում է NTD հրատարակությունը դրանք գրավիչ են ոչ միայն իրենց մաքուր էներգիայով և գետնի վրա հետքերի բացակայությամբ, այլ նաև այն պատճառով, որ կանխելով գոլորշիացումը խնայում են ջուրը։

Ամերիկյան Duke Energy ընկերությունը մտադիր է մինչև 2050 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածխաթթվային արտանետումների չեզոքության հասնել: Ընկերությունը սկսել է իր փորձնական նախագիծը Ֆլորիդայում:

Շաին Ույատ, ծրագրի ղեկավար.- Շատ կարևոր է սկսել նման նորարարական նախագծեր և փորձարկել նոր տեխնոլոգիաներ: Մեզ միշտ պետք է մաքուր էներգիա ստանալու նոր ուղիներ գտնել, ոչ այնքան ավանդական ուղիներ: Արեգակնային էներգիան լավ է այդ տեսակետից: Մենք կկարողանանք օգտագործել տարբեր ջրամբարներ, որոնք չեն օգտագործվում ռեկրեացիոն նպատակներով։

Լողացող արևային մարտկոցների գաղափարը պարզ է՝ դրանք ամրացվում են լաստանավերի վրա։ Արդյունքում նրանք չեն փակում այն ​​հողերը, որոնք կարող են օգտագործվել գյուղատնտեսության կամ շինարարության համար:   Վահանակները իրենք ծածկում են ջրի մակերեսը կանխելով ջրի գոլորշիացումը։ Դա շատ ճիշտ է Կալիֆոռնիայի համար, որը մի քանի տարի է արդեն տառապում է ռեկորդային երաշտից։

Քրիս Բարտլ, Ciel & Terre ընկերության ներկայացուցիչ. — Սա կոյուղու լճակ է, որի վրա այն 1,8 մեգավատ հզորությամբ լողացող արևային համակարգ է, որը մեր ընկերությունը կառուցել է 3-4 տարի առաջ։ Չորս տարի այն աշխատում է առանց խնդիրների։

Ջուրը նաև սառեցնում է արևային պանելները, ինչը թույլ է տալիս նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան գետնի վրա տեղադրված նրանց նման պանելները: Երբ նրանք տաքանում են  կորցնում են իրենց արդյունավետությունը: Ընկերությունն արդեն սկսել է 25 լողացող արևային նախագիծ ԱՄՆ-ում։ Այդ հայեցակարգը հետաքրքիր է նաև այն երկրներին, որտեղ հողի պակասի խնդիր կա։

Քրիս Բարտլ. Ասիան այդ հարցում առաջնագծում է: Հատկապես կղզի երկրները, ինչպիսիք են Ճապոնիան և Թայվանը: Նրանք շատ են հետաքրքրված լողացող արևային մարտկոցներով, քանի որ նրանք ուղղակի շատ հող չունեն մեծածավալ ցամաքային էլեկտրակայանների համար։

Ասիական տարածաշրջանն այսօր բաժին է ընկնում լողացող արևային վահանակներից ստացված եկամուտների ավելի քան 70%-ը: Սակայն առաջիկա տարիներին այդ ոլորտում աճ է սպասվում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Մինչ օրս աշխարհի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը 320 մեգավատ հզորությամբ ֆերման է Չինաստանի Շանդուն նահանգում: Այնուամենայնիվ, այս ամենի համար բարձր սկզբնական ծախսերը մնում են որպես խոչընդոտ: Նաև լողացող էլեկտրակայանները չեն կարող տեղադրվել արագ հոսանքներով կամ բարձր ալիքներով ջրային մակերեսների վրա։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]