Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Տնտեսություն

Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ համակցված արևային էլեկտրակայանն աղուտներում

Ixbt.com-ը գրում է, որ Չինաստանը գործարկել է աշխարհի ամենամեծ համակցված արևային էլեկտրակայանն աղուտներում: Օպերատորի խոսքով կայանն ի վիճակի է բավարարել 1,5 միլիոն տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի կարիքները։

Չինաստանի պետական ​​Huadian Corporation-ը հայտնել է, որ Huadian Tianjin Haijing էլեկտրակայանը միացվել է ցանցին հյուսիսային Տյանցզին նահանգում: Կայանը բաղկացած է բազմաթիվ արևային մարտկոցներից, որոնք տեղադրված են երկրի ամենահին առափնյա աղուտային ֆերմաներից մեկի՝ Չանգլու աղի դաշտերի ավելի քան 13 քառակուսի կիլոմետր մակերեսի վրա:

Օժանդակ աղ-լույս համակարգն արտադրում է և՛ աղ, և՛ էլեկտրականություն օգտագործելով երկկողմանի արևային վահանակներ, որոնք կլանում են ինչպես արևի ուղիղ ճառագայթներն այնպես էլ աղուտներից ու ջրից արտացոլվող արևի լույսը:

China Huadian-ը հայտնել է, որ կայանն ունի 1 գիգավատ դրվածքային հզորություն և ամեն տարի կարտադրի 1,5 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Արտադրված մաքուր էլեկտրաէներգիան կօգնի նվազեցնել ածխածնի արտանետումներն առանց աղի դաշտերի շրջակա միջավայրի վրա ազդելու:

Պետական ​​հեռարձակող CCTV-ն էլ հայտնել է, որ վահանակները միմյանցից ավելի հեռու են տեղակայված, քան մյուս կայաններում է, որպեսզի էներգիայի և աղի արտադրությունն օպտիմալացվի, և վահանակները թեքություն ունեն ջրի մակերևույթի ստվերումը նվազագույնի հասցնելու համար:

Այդ աղի դաշտերն օգտագործվում են նաև ծովախեցգետինների աճեցման համար։ Պետական ​​«Սինհուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Շանդուն նահանգի Բինչժոու քաղաքում ծովախեցգետնի ֆերմայի տարեկան բերքատվությունն աճել է այն բանից հետո, երբ ֆերմայում տեղադրվել է արևային մարտկոց: Զեկույցի համաձայն արտադրությունն ավելացել է, քանի որ պանելները ստվերում էին ծովախեցգետնի լճակները՝ ջրի ջերմաստիճանն իջեցնելով 1-ից 2 աստիճան Ցելսիուսով:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]