Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Տնտեսություն

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

Հաղթողներն ընտրվել են ըստ մի շարք չափանիշների, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակական աճը, առաջարկվող թվային պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնությունների արդյունքում հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը, ինչպես նաև առցանց առաջարկվող պրոդուկտների առավելություններն ու ներդրման հաջողությունը: 

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման արագընթաց զարգացման պայմաններում լավագույն թվային պրոդուկտների չափանիշները շարունակաբար փոփոխվում են: «Global Finance»-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են շնորհվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք թվայնացման առաջամարտիկներն են»:

«Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով բիզնեսի համակողմանի և շարունակական տրանսֆորմացիան մեր ռազմավարական գերակայություններից է։ Այդ ճանապարհը մենք դեռ տարիներ առաջ ենք սկսել՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանքով կատարելագործելով ու զարգացնելով մեր թվային լուծումներն ու էկոհամակարգերը։ Այս մրցանակները մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելուն ուղղված մեր ջանքերի արդեն միջազգային մակարդակով ճանաչումն ու գնահատումն են»,- նշեց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

2023թ. I կիսամյակում բանկի.

  • ընդհանուր գործարքների 98%-ն իրականացվել է հեռավար և թվային ուղիներով,
  • անկանխիկ գործարքների 82%-ն իրականացվել է առանց բանկի մասնաճյուղ այցելելու,
  • հաշվետեր հաճախորդների 73%-ն օնլայն բանկինգի օգտատեր է,
  • մոբայլ և ինտերնետ բանկինգ համակարգերի օգտատերերի քանակը 2022թ. տարեվերջի համեմատ աճել է 24%-ով,
  • սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելում առցանց տրամադրված վարկերը կազմել են 76%,
  • առաջնային շուկայի հիփոթեքային վարկերի 33%-ը տրամադրվել է թվային ուղիներով,
  • մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրված վարկերի 70%-ը տրամադրվել է թվային ուղիներով:

 

Նշենք, որ Ամերիաբանկը ներկայումս առաջարկում է շուրջ 45 առցանց ծառայություն: 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:  

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am:  

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: