Խոշոր ծրագիր Ավստրալիայում՝ արևային էներգիայի ոլորտում
Ավստրալիայի Նոր Հարավային Վելս նահանգի իշխանությունները ներկայացրել են էներգետիկայի տնտեսության և ֆինանսական վերլուծության ինստիտուտի նախագիծը, որը կոչվում է «Smart Energy Schools»։ Հավակնոտ և խոշոր ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի մայիսին։ Այդ նախագծով ցանկանում են արևային վահանակներ տեղադրել 8 միլիոն քմ տարածքում 2200 պետական դպրոցների տանիքներին։
Արդեն անցած տարեվերջին նահանգային կառավարությունը սկսել է հրավիրել մասնագիտացված ընկերություններին մասնակցելու պիլոտային ծրագրին, որը համարվում է Ավստրալիայում ամենախոշոր նախագծերից մեկն արևային էներգիայի ստացման ոլորտում։
Ավստրալիացիները գիտակցում են արևային էներգիայի օգտագործման անհրաժեշտությունը և դրա համար բավականին ուշագրավ միջոց են առանձնացրել դպրոցական շենքերի տանիքները, որոնք հարթ են և հարմար արևային վահանակներ տեղադրելու համար։ Ի դեպ նույնպիսի նախագիծ կարող է իրականացնել նաև Հայաստանը, և դժվար թե կարողանա համապատասխան միջոցներ ներգրավել անգամ գրանտային գումարներ, Հայաստանում գտնվող հարյուրավոր դպրոցների և մանկապարտզների տանիքներին արևային վահանակներ տեղադրելու համար։
Իհարկե, մեր առաջարկը ֆանտաստիկայի և ցանկությունների ժանրից է։ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»։
Աստղիկ Մկրտչյան




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով