Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Տնտեսություն

Ադրբեջանի գլխավոր թիրախը Հայաստանի տնտեսության ողնաշարն է

Արցախում Ադրբեջանի հարձակման առաջնային թիրախներից մեկը Կաշենի հանքն է եղել, որը, ըստ տեղից ստացվող տեղեկությունների անցել է թշնամու վերահսկողության տակ։ Երեկ երեկոյան էլ Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Սոթքի հանքի տարածքը։ Այս փաստերը վկայում են, որ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանի տնտեսությունն է, որի ողնաշարը կոտրելուց հետո մեր երկիրը լրջագույն խնդիրների առջև է կանգնելու։

Տևական ժամանակ է, ինչ զգուշացնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այլ հանքավայրերի դեմ հակաքարոզչությունը որևէ լավ բանի չի կարող բերել։ Այդ արշավին կամա, թե ակամա մասնակցում են տեղական ու օտարերկրյա բնապահպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, գիտակցաբար, կամ անգիտակցաբար, շահով կամ առանց շահի։ Սակայն արդյունքը մեկն է՝ վնասել Հայաստանի տնտեսությունը՝ վերջնական կապիտուլյացիայի ենթարկելու համար։ Ադրբեջանն այդ արշավում օգտագործում է ամեն հնարավորություն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծանր խնդիրներ կան, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Այդ թվում՝ լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունն ու, ի մասնավորի, մեր տնտեսության մեջ առաջնային դիրքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը:

Տարիներ շարունակ իր տարածքում ճնշելով բնապահպանական բոլոր շարժումները՝ Ադրբեջանն այսօր դրանք օգտագործում է Հայաստանի դեմ։ Իսկ հայաստանյան բնապահպանական շարժումների հավաքած տեղեկությունները, ԶՊՄԿ-ի և մյուս հանքերի դեմ փաստաթղթերը, հոդվածներն ու տեսանյութերն այսօր այդ արշավի մի մասն են դարձել։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է աջակցել տնտեսության ողնաշարը դարձած հանքարդյունաբերությանը, հակառակ պարագայում հետևանքներն աղետալի են լինելու։

Տիգրան Մանթաշյան