Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Հասարակություն

Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը

Մի շարք երկրների բնապահպաններ միացել են սեպտեմբերի 15-ին CEE Bankwatch Network-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին, որում կոչ են անում վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28 թվականների ներդրումային ռազմավարությունը։ 

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի և Ուգանդայի բնապահպանական ՀԿ-ները ՎԶԵԲ-ին կոչ են անում նախապաետվություն տալ փակ արտադրական ցիկլով աշխատող տնտեսություններին, ուշադրություն դարձնել արդյունաբերկան թափոնների կրճատմանն ու դրանց հնարավոր վերամշակմանը, բացառել հանքարդյունաբերական ներդրումներն այնպիսի երկրներում, որոնք չեն պահպանում միջազգային բնապահպանական օրենքները, սահմանել արգելված տարածքներ և արգելված տեխնոլոգիաներ, երաշխավորել բնակչության իրազեկվածությունն ու համաձայնությունը։ 

Նամակին, որի վերաբերյալ հրապարակման մեջ Bankwatch-ը օգտագործել է Հայաստանի հանքերից մեկի համայնապատկերը, հայ բնապահպանական կազմակերպություններից միացել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես, իսկ վերջին տարիներին առավել լայնամասշտաբ տեղեկատվական գրոհներ է իրականացնում Հայաստանի տնտեսության և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ։ Այս համատեքստում հայաստանյան ՀԿ-ների՝ այս նամակին միանալը ոչ միանշանակ է ընկալվում։ Հատկապես, որ վերջիններս խուսափում են Արցախի հարցով դիրքորոշում հայտնելուց, թեկուզ ադրբեջանցի «էկոակտիվիստների» հակամարդկային գործողության տեսանկյունից։

Հայ բնապահպանական համայնքի մոտեցումներն ու առաջնահերթությունները պարզելու նպատակով NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նամակին միացած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենք ՎԶԵԲ-ի ռազմավարությունները դիտարկում են 2008 թվականից և մեկնաբանություններ անում․ «Այս նամակով մենք պաշտպանում ենք մեր երկրի շահերը, որպեսզի ներդրումներ չլինեն հանքարդունաբերության, մասնավորապես՝ նավթի և գազի ոլորտում, որոնք հիմնականում ստանում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Հայաստանն այս նամակում շատ քիչ մասնաբաժին ունի»։

Նկատենք, որ նամակում նավթի ու գազի արդյունահանման մասին որևէ առանձին կետ չկա, խոսքը գնում է ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի մասին։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Bankwatch-ը նամակի մասին հրապարակման մեջ օգտագործում է հայաստանյան հանքի համայնապատկեր, ավելին, նյութում բերված մի քանի օրինակներից մեկը վերաբերում է հենց այդ հանքին․ Ադրբեջանի, և առհասարակ նավթի ու գազի մասին ոչ մի խոսք։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Մանվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ստորագրությունը նամակին դեռ ամիսներ առաջ են ուղարկել․ «Մենք այսօր չենք միացել նախաձեռնությանը։ Իհարկե այսօր այլ առաջնահերթություններ կան»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են միացել նամակին՝ Մակարյանը նշեց․ «Մեր կազմակերպության անդամները հիմնականում բնապահպան-բժիշկներ են, հաճախ ենք երթևեկում Սևանի մայրուղով դեպի եր թիրախային գյուղեր, տեսնում ենք, թե ինչ փոշի է այնտեղ բարձրանում, որը վնասում է տեղի բնակչությանը։ Բացի այդ, մեզ բավականին մտահոգում է մեր երկրի լանդշաֆտի սպանությունը»։

Կրկին նշենք, որ Հայաստանում «բնապահպանական խնդիրների» հարցը ոչ թե 7 շաբաթ է, 3 ամիս է կամ 1 տարի, այլ առնվազն 3 տարի ակտիվ շահարկվում է Ադրբեջանի կողմից և օգտագործվում որպես հնարավոր ագրեսիայի հիմնական առիթներից մեկը։ Այս առումով նամակը «ամիսներ առաջ» ստորագրած լինելու փաստարկը որևէ կերպ չի արդարացնում Ադրբեջանի օրակարգն առաջ տանող այս քայլը։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք ոչինչ չեն որոշել, պարզապես միացել են նամակին։ Լրագրողի նկատառմանը, որ նախաձեռնությունը միացել է, հետևաբար համակարծիք է, ներկայացուցիչը պատասխանեց․ «Ես չեմ կարող պատասխանել, կազմակերպիչներին դիմեք այդ հարցերով»։

Որպես ամփոփում նշենք, որ նամակին հատկապես ակտիվ միացել են հայ (4 կազմակերպություն) և ուկրաինացի (6) բնապահպանները։ Ադրբեջանական կողմից ստորագրել է միայն 1 ՀԿ, այն էլ աշխատողների իրավունքներով զբաղվող։