Ռուսաստանը սկսել է պատժել հայկական բիզնեսին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ի տեղեկություններով՝ ռուսական մի շարք խոշոր ընկերություններ սկսել են հրաժարվել Հայաստանից արտահանումներից:
Մասնավորապես, մեզ հետ զրույցում կոնյակ արտադրող ընկերություններից մեկից հայտնեցին, որ «Магнит» սուպերմարկետների ցանցը հրաժարվել է իրենցից կոնյակ մատակարարել: Ընդ որում նշել են, թե ինչու՝ «по политическим соображениям»: Կոնկրետ այս ընկերության պարագայում՝ խոսքը ամսական մի քանի տասնյակ հազար շշի արտահանման մասին է.
«Սա լուրջ հարված է մեզ, քանի որ մենք զրկվում ենք խոշոր շուկայից և հայտնի չէ, թե ինչ ժամկետով»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս նաև նշեց, որ վախենում են, որ սա շղթայական էֆեկտ կունենա և հայկական արտադրանք ներկրող ռուս գործարարները հերթով կսկսեն հրաժարվել: Հատկապես, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են արագորեն գահավիժել դեպի անդունդ:
Փորձեցինք այլ ընկերություններից ևս ճշտել՝ շարունակվում է արտահանման գործընթացը, թե ընդհատվել է:
Այդպես, «Noy Factory»-ից (Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ) նշեցին, որ իրենց մասով խնդիր չկա․ «Մենք շարունակում ենք մեր ապրանքի մատակարարումը Ռուսաստան»,- հայտնեցին «Noy Factory»-ից։
Հուսադրող էր նաև «MAP Wine and Brandy Factory»-ից (ՄԱՊ գինու-կոնյակի գործարան) ստացված պատասխանը։
«Մենք այդպիսի ինֆորմացիա չունենք։ Շարունակում ենք մատակարարել»,- ասացին MediaHub-ին:
Այդուհանդերձ, տնտեսագետներն ու քաղաքագետները կանխատեսում են, որ եթե մոտ ժամանակներս հայ-ռուսական հարաբերությունները՝ քաղաքական մակարդակում, չբարելավվեն, ապա Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական պատժամիջոցներ կսկսի կիրառել: Օրինակ՝ գազը կթանկացնի, կկրճատի հայկական արտադրանիք մատակարարման ծավալները և այլն:
Մարիաննա Արամյան




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով