Վենեսուելայում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
Նշվում է, որ առանց էլեկտրաէներգիայի են մնացել Լարա, Մոնագաս, Միրանդա, Արագուա, Վարգասե, Անսոատեգի, Կարաբոբո, Սուկրա և Տաչիրա նահանգներում: Անջատումների պատճառները դեռևս չեն նշվում:
Այս ամսվա սկզբին էլեկտրաէներգիայի տևական անջատումներ էին արձանագրվել Վենեսուելայի 23 նահանգից 21-ում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում: Դրա հետևանքով չի գործել քաղաքի մետրոն, ինչպես նաև խափանումներ են նկատվել բջջային կապի աշխատանքում:
Նշենք, որ վենեսուելական ամենախոշոր հիդրոէլեկտրակայանը համարվող «Էլ Գուրի»-ում տեղի ունեցած վթարից հետո Վենեսուելայում էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան (Corpoelec) միջադեպն անվանել էր «դիվերսիա» և Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի մաս: