Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Հասարակություն

Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը

Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը նոյեմբերի 29-ին «հարցաքննելու» է պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։

Հիշեցնենք՝ Բաբայանը պատերազմի ընթացքում զբաղեցրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելուց հետո տեղեկություններ տարածվեցին, որ Բաբայանն ինքը համաձայնվել է ներկայացված լինել հանձնաժողովում, սակայն որոշ ժամանակ հետո, նա ինքն ընդհանրապես հրաժարվեց, իսկ այժմ էլ ներակայանալու է հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովի եզրակացությունը հնարավորինս ավելի մոտ լինի գործող իշխանությունների քիմքին։

Օրերս էլ հանձնաժողովում դռնփակ նիստում հարցաքննվել է Արցախի նախագահ  Սամվել Շահրամանյանը։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ Շահրամանյանը բազմաթիվ հարցերի է պատասխանել, այդ թվում հանձնաժողովի իրավասություններին չվերաբերող, ընդ որում ամենևին չի թաքցրել իր բարեհաճ վերաբերմունքը գործող իշխանությունների հանդեպ։ Ի դեպ նրա հայտարարություններից հետո Անդրանիկ Քոչարյանը հնարավորություն ունեցավ ընդդիմությանը մեղադրանքներ հասցեագրելու։ Եվ չի բացառվում, որ Շահրամանյանի հայտարարություններից հետո, արցախցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ընդհուպ ձերբակալեն և տարբեր մեղադրանքներ առաջադրեն։

Ըստ ՔՊ մեր աղբյուրի՝ Շահրամանյանը հայտարարել է, թե Արցախից տեղափոխվելուց հետո հանդիպել է Հայաստանի 3 նախկին նախագահների հետ, սակայն նրանցից որևէ մեկն իրեն աջակցություն չի խոստացել, ուստի և իր անվտանգությունն ապահովելու նպատակով ցանկանում է համագործակցել գործող իշխանությունների հետ։

Իհարկե, ընդդիմությունը կարող է Շահրամանյանին տարբեր հարցերում մեղադրել, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հենց իրենք էլ նպաստել են այս իրավիճակին։ Եթե ցանկանում էին, որ Շահրամանյանը ոչ միայն չգնա Ազգային ժողով հարցեր տալու, այլև աջակցի Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմադիր շարժմանը, ապա պետք է առնվազն որոշակի աջակցություն ցուցաբերեին Արցախի իշխանություններին և 5-րդ նախագահին, մասնավորապես։ Վերջինս էլ սեփական հարցերը լուծելու համար «ստիպված է եղել» համագործակցել նիկոլականների հետ։ Ասում են, որ ԱԺ-ում հարցաքննությունից հետո Շահրամանյանին նույնիսկ պատիվ են տվել։ 

Մանուկ Սարատիկյան