Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Եվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմից
Իրավունք

Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու վերաբերյալ քրեական գործով դատարանում կվերսկսվի դատաքննությունը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշված քրեական գործով մեղադրյալի աթոռին են երեխայի կենսաբանական մայրը, այս պահին փաստացի խնամակալ ծնողները և ԲԿ բժիշկը, որոնք մեղադրվում են երեխայի վաճառքի, ՔԿԱԳ ծառայությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։

Գործի տվյալներով՝ 2017թ․ մարտին երեխայի կենսաբանական մայրը՝ Անի Վ․-ն, ծննդաբերելով արական սեռի երեխա և ունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցների բացակայություն և ֆինանսական խնդիրներ՝ հրաժարվել է երեխայից և Արմավիրում գործող ԲԿ-ներից մեկի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժ Էսթեր Ս․-ի միջոցով ԲԿ-ում հանդիպել և պայմանավորվածություն է ձեռք բերել ամուսիններ Գուրգեն Մ․ -ի և Քրիստինե Գ․-ի հետ՝ վերջիններիս կողմից իր նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով ուղղակի դիտավորությամբ երեխայի վաճառք կատարելու շուրջ: Քրեական գործի տվյալներով՝ 2017թ․ երեխայի կենսաբանական մայրը ամուսինների հետ այցելել է ՔԿԱԳ գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանում, որտեղ հայտարարել է, որ երեխայի հայրը հանդիսանում է Գուրգեն Մ․-ն: Ծննդյան վկայականը ստանալուց հետո նրանք դուրս են եկել հիշյալ տարածքային ստորաբաժանումից, որից հետո Գամուսինները երեխայի խնամքը ստանձնելու նպատակով բժկի միջոցով Անի Վ․-ին փոխանցել են 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք: Բացի այդ՝ երեխայի կենսաբանական մայրը երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար՝ 2020 թվականի փետրվարի 06-ին ՔԿԱԳ գործակալության Աբովյանի տարածքային ստորաբաժանման մարմիններին իր որդու կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, նշված ստորաբաժանում է ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և հայտնել, որ Գուրգեն Մ․-ն հանդիսանում է իր որդու կենսաբանական հայրը: Այդ կերպ՝ նշված դիմումի հիման վրա 2020 թվականի փետրվարի 06-ին երեխայի նկատմամբ Գուրգեն Մ․-ն ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման և ծննդի մասին պետական վկայականները։

Քրեական գործով երեխայի կենսաբանական մայրը և խնամքը ստանձնող տղամարդը մեղադրվում են ՔԿԱԳ ծառայությանը սուտ տեղեկություն հաղորդելու, խնամքը ստանձնող կինը՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, բժշկուհին՝ հանցակցության մեջ։ Նշենք, որ քրեական գործի հարուցման առթիը եղել է ՔԿԱԳ գործակալության ծառայության հաղորդումը։
Ինչպես արդեն արձանագրվեց՝ գործը երկու տարի է, ինչ գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ արդեն ավարտական փուլում, առաջիկայում պետք է հրապարակվեին ճառերը, սակայն, պայմանավորված դատական կազմի փոփոխությամբ՝ կրկին պետք է նոր քննություն իրականացվի։ Մասնավորապես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը, որի վարույթում է գտնվել նշված քրեական գործը, նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, այժմ քրեական գործը վերամակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին, որն, ի դեպ, Կոտայքի մարզի դատարան է տեղափոխվել՝ Երևանի քրեական դատարանում 2-3 ամիս պաշտոնավարելուց հետո։ Ընդ որում, դատավորներին այլ դատարաններ տեղափոխելու հրամանագրերը ստորագրվել են նույն օրը՝ հոկտեմբերի 16-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո