Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Քաղաքականություն

Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում

2018 թվականի իշխանափոխությունից որոշ ժամանակ անց գործող վարչախումբը և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանն ամեն հնարավոր առիթի հայտարարում են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, իսկ այս տարվա մարտի 14-ին իր ասուլիսում Փաշինյանը հայտարարում էր, թե՝ «Հայաստանում կոռուպցիոն բացահայտումները շատացել են, ինչը կարող է նշանակել, և այո՛ նշանակում է նաև, որ կոռուպցիան շատացել է, բայց հենց համակարգային կոռուպցիա եթե լիներ այդ բացահայտումները չէին լինի, որովհետև այդ համակարգային կոռուպցիան պիտի նշանակեր, որ ես դրանից փայ ունեմ», -ասել էր Փաշինյանը։

Իսկ արդեն մի քանի օր առաջ Կառավարության նիստում Փաշինյանն անձամբ խոստովանում է, թե ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները չեն կատարել։ «Մարդիկ մեզ դիմում են, մենք 7 հատոր փաստաթղթաշրջանառություն ենք ձևավորում, վերջում գրում՝ այդ հարցը չի լուծվի, հետո պատահական փողոցում տեսնում են, ասում են՝ մենք մեր ձևերով լուծեցինք։ Սա ի՞նչ է նշանակում, ես չեմ համարում, որ այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի»,- ասել է Փաշինյանը։

Այն, որ իշխանությունը ձախողել է հակակոռուպցիոն պայքարը, որևէ մեկը չի էլ կասկածում։ Առաջին հայացքից Փաշինյանի այս իրար հակասող հայտարարություններն ընդամենը մասամբ են հարուցում, միակ բանը, որ կոռուպցիայի ասպարեզում վերացել է, դա համակարգային բնույթն է։ Ըստ էության, եթե նախկինում ամենաստորին օղակներից մինչև ամենավերին օղակներ տեղյակ էին ամբողջ ստվերային գումարների շրջանառության, կոռուպցիայի դրսևորումների համար, ապա այսօր գործող իշխանությունների ապիկարության և ոչ կոմպետենտության պատճառով այդ համակարգային բնույթն անհետացել է, փոխարենը, ինչպես ավելի վաղ նշել էր «Իրազեկ քաղաքացիների» միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ «Կոռուպցիան Հայստանում ոչ թե համակարգային է, այլև համատարած»։ Յուրաքանչյուր մարդ իր շրջապատում կարող է հարցնել և պարզել, որ շատ դեպքերում կոռուպցիոն դրսևորումներն ավելի անտանելի և վտանգավոր են դարձել, իսկ նախկինում որևէ ծառայության կամ գործարքի համար վճարվող կաշառքի չափը մի քանի ամգամ ավելացել է և սա է հենց փաշինյանական վարչախմբի հակակոռուպցիոն պայքարի ողջ արդյունքը։ 

Նարե Սիմոնյան