Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չափազանց մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մասնավորապես ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որ ստեղծվել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» («Կովերի պարտեզ»-Tert.am) շուրջ: Այն դատական գործի առարկա է դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև:
Չսպասելով դատարանի վճռին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսել են վիճելի տարածքում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը բախումների է հանգեցրել տեղի հայերի և հրեա արմատականների միջև: Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ օրենքի շրջանակում ապահովելու այս զգայուն հարցի արդար լուծումը: Կարծում ենք՝ երկրի բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն: Դեմ ենք ցանկացած անպօրինի գործողությունների՝ ուղղված Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն ստեղված էթնո-կոնֆեսիոնալ հավասարակշռության փոփոխմանը, այդ թվում՝ ոտնձգություններին դարեր շարունակ այնտեղ բնակվող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և սեփականության նկատմամբ», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։
Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd» ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։




















Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...