Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին
Հասարակություն

Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Ադրբեջանը առիթներ է փնտրում տարբեր հարթակներում հարձակումներ գործելու Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ պատճառ բռնելով դրանց՝ իբր բացասական ազդեցությունը տարածաշրջանի բնության վրա, իսկ իրականում նպատակ ունենալով հարվածել մեր երկրի տնտեսությանը, որի մեջ առանցքային դեր ունի հանքարդյունաբերությունը, այս արշավի «ջրաղացին ջուր են լցնում» նաև մեր բնապահպանական որոշ կառույցներ: Այն, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, կասկածից վեր է: Այն, որ պետք է իրականացվեն համապատասխան ստուգումներ, նորից կասկածից վեր է:

Սակայն այստեղ պետք է գործել օգտակար լինելու, առավելապես հասարակական սեկտոր-պետություն-հանքարդյունաբերություն եռանկյունու ներսում համագործակցության ու տեղեկատվության փոխանակման, այլ ոչ թե վնասելու սկզբունքով: Այնինչ, այս առումով մեր երկիրն ունենում է որոշակի խնդիրներ: Ավելին, պարզվում է, որ մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, որի փորձագետները մի քանի օրից ժամանելու են Հայաստան՝ ամփոփելու ուսումնասիրությունների արդյունքները:

Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր՝ ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են այդ փորձագետները, որքանո՞վ կարելի է վստահ լինել նրանց օբյեկտիվության մեջ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում, կամ եթե ամբողջությամբ հրապարակային են լինելու ուսումնասիրության արդյունքները, ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել նշյալ երկրների կողմից և այլն: Մի խոսքով, կարծում ենք, այս հարցերի պատասխաններն ստանալու առումով անելիք ունեն նաև պետական մարմինները, այդ թվում՝ իրավապահները: Հակառակ պարագայում կարող է այնպես ստացվել, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք՝ մեծ վնաս հասցնելով հանքարդյունաբերությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում