Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Հասարակություն

Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին: Դրան առավել «սառը գլխով» անդրադառնալու առիթներ կլինեն: Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են: Այդուամենայնիվ, այդ նույն հայտարարության ֆոնին, շատ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախ՝ Ալիևը հայտարարում էր, թե պետք է Հայաստանը դեռ 8 գյուղ վերադարձնի իրենց, հետո սկսեց հրապարակայնորեն խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրենց պատկերացումների մասին։

Ըստ նրա, այդ ճանապարհով անցնողների համար չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանապահության ընթացակարգեր, ու դա իրենց օրինական իրավունքն է։ Փաստացի Ադրբեջանը ոչ միայն իր զավթածով չի բավարարվում, այլև նոր զիջումներ է ցանկանում ստանալ։ Բացի այդ, Ալիևը նշում է, թե խաղաղության պայմանագիրը դեռ չի ենթադրում խաղաղություն։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Բաքուն խաղաղություն չի ցանկանում, ու եթե ցանկանար, արդեն ինչ-որ համաձայնություն կամ հաշտության պայմանագիր կնքված կլիներ հատկապես այն պարագայում, երբ Արցախում էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ է իրականացրել, ու կուզենար օր առաջ ֆիքսել իր ձեռք բերածը, քանի դեռ իրավիճակը չի փոխվել։ Բայց, ինչպես ասում են, ախորժակը միշտ ուտելիս է բացվում, դրա համար էլ ադրբեջանական կողմը ժամանակի ընթացքում նորանոր պահանջներ է առաջ քաշում, որ խաղաղություն չհաստատվի, լարված իրավիճակը շարունակվի, ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկելու հնարավորություն լինի։ Դրա համար Բաքվին պետք է, որ նախ՝ հայ ժողովուրդը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։

Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։ ՀՀ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ թշնամու պլանները հեշտացնեն, դյուրին դարձնեն նոր զիջումները, դրա համար էլ հայտարարում են, թե այլևս իրենց համար Արցախի հարց չկա, նախկինում արդեն Արցախը հանձնված է եղել և այլն։ Եվ չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչները վախվորած խոսում են արցախահայության վերադարձի մասին, բայց, միևնույն ժամանակ, այն իրատեսական չեն համարում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ամեն ինչ անում են, որ հանկարծ ժողովրդական պոռթկում տեղի չունենա, զարգացումներն անցնեն առանց ցնցումների, որպեսզի իրենց պաշտոնավարմանը որևէ վտանգ չսպառնա։ Նույն լեզվապաշարով խոսում է նաև Ալիևը՝ ռևանշիզմի վտանգի մասին պարբերաբար հայտարարություններ անելով: Փաստացի, գործող ՀՀ իշխանությունները ուղղակի չտեսնված նվեր են Ադրբեջանի համար, քանի որ հերթով լեգիտիմացնում են Ալիևի պահանջները, գլխիկոր զիջումներ կատարում, միայն թե մնան իրենց աթոռներին։ Դրա համար էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հպարտանում էր պարտությամբ, ասում, թե «սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր»։

Հասկանալի է, որ եթե ՀՀ իշխանությունները հեռանան, ապա իրավիճակը կարող է փոխվել։ Հենց դրանից էլ վախենում է Ալիևը, դրա համար էլ անընդհատ զգուշացնում է ռևանշիզմի մասին, որ հանկարծ չփորձեն գլուխ բարձրացնել, բայց ՀՀ իշխանություններին երբեք չի թիրախավորում։ Այսինքն, փոխադարձ «պասերով» կատարվում է Հայաստանի ու Արցախի պետականության քայքայման քաղաքականությունը, ուղղակի մեր կորուստները ժամանակի ընթացքում այնպես են ներկայացվում, որ եթե Հայաստանի իշխանությունները չհամաձայնեն զիջումներին, ավելի վատ կլինի։ Ու ոչ մի խոսք չկա պայքարելու, թշնամուն հակադարձելու ու մեր կորցրածը վերադարձնելու մասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում