Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ

100․000 դրամ միանվագ վճարումների մասին. Նաիրի Հոխիկյան

Սիրելի Արցախցիներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նոյեմբերի 16-ին պաշտոնական գրություն էի ուղարկել տեղահանվածներին հասանելիք 100․000 ՀՀ դրամ միանվագ օգնության խնդիրների հետ կապված։ Մասնավորապես, օնլայն հայտերը լրացնելիս համակարգը հաճախ պատասխանում է, որ տվյալները մշակման փուլում են, և դա ձգվում է տևական ժամանակ։ Մի քանի տասնյակ ընտանիքներ դեռեւս չեն ստացել գումարը։ Նախարարությանը խնդրել եմ հստակ պատասխանել, թե ինչպես են լուծվում 100․000 դրամ աջակցության համակարգի տեխնիկական կամ այլ խնդիրները, Արցախի քաղաքացիները ե՞րբ և ինչպե՞ս կարող են ստանալ 100.000 ՀՀ դրամի միանվագ աջակցության իրենց հասանելի գումարները։
 
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեկտեմբերի 8-ի պաշտոնական պատասխանում նշված է, որ արդեն 109,395 անձի վճարվել է գումարը, բայց դեռևս կան անձինք, որոնց վճարվելու է միանվագ դրամական սոցիալական աջակցություն:
 
Նախարարությունը միաժամանակ դեկտեմբերի 8-ի պատասխանում տեղեկացնում է, որ եթե որոշ մարդկանց տվյալներ չեն ներառվել վճարման ցուցակ, ապա անձը կարող է գրավոր դիմել Միասնական սոցիալական ծառայություն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:
 
Քանի որ ՀՀ կառավարության որոշումները հետին ամսաթվով են կյանքի կոչվում, դիմում եմ Արցախից ժամանակավոր տեղահանված մեր այն հայրենակիցներին, որոնք դեռևս չեն ստացել 100․000 դրամի միանվագ աջակցությունը։ Խնդրում եմ, այս հրապարակման մեկնաբանության բաժնում գրեք, թե ինչ պատճառաբանությամբ են ձեզ մերժել։ Անպայման նշեք ձեր տվյալները՝ անուն ազգանունով։ Վստահ եմ՝ Սոցապնախարարության համապատասխան պաշտոնյաները կարդում են։