Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը
Հաստատվել է մրցաշրջանի ամենասպասված դիմակայություններից մեկի՝ Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցը։ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև գերսկզբունքային հանդիպումը կկայանա կիրակի՝ մայիսի 10-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով՝ 23:00-ին:
«Արքայական ակումբը» կժամանի Կատալոնիա և պատմության մեջ առաջին անգամ ելույթ կունենա նորացված «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։ Սպասվում է, որ այս դիմակայությունը վճռորոշ նշանակություն կունենա չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարում, քանի որ այս խաղից հետո առաջնությունում կմնա խաղարկվող ընդամենը ինը միավոր։ Բացի այդ, այն կդառնա այս մրցաշրջանի Կլասիկոների յուրօրինակ «թայ-բրեյք» (վճռորոշ հանդիպում), եթե կողմերից մեկը կարողանա հաղթանակ կորզել։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը, որը կայացել էր Լա Լիգայի առաջին շրջանում, ավարտվել է «Սանտյագո Բեռնաբեուում» Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 2:1։ Երկրորդ դիմակայությունում հաջողությունն արդեն կատալոնացիների կողմն էր. Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» առավելության է հասել 3:2 հաշվով։ Մայիսի 10-ին կայանալիք երրորդ հանդիպումն ի վերջո կորոշի այս մրցաշրջանի գլխավոր դիմակայության բացարձակ հաղթողին։




















Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին