Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ ու խաբեությամբ տիրանում են իշխանությանը...
-Մինչև 2018 թվականը՝ հայ ժողովուրդը իր կառավաման և անվտանգության քվեն տալիս էր քաղաքկան այն ուժերին որոնք պատրաստակամ էին պաշտպանել և երաշխավորում էին Արցախի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը...
-2018 թվականից սկսած նույն ժողովուրդը իր քվեն սկսեց վստահել այն ուժերին,որոնք պատրաստակամ են Արցախը և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասը թշնամուն հանձնելու,կամ նվիրելու..»,- գրել է նա։