Վթար Ալագյազ-Գեղարոտ ճանապարհին, զnհ ու վիրավnր կան․ նոր մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 6-ին, ժամը 11։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1969 թ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Խ․) և «Ford Transit» (վարորդ՝ Զ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։





















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ Կարապետյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան