Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին
Տնտեսություն

Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg

Եվրոպայում գազի գները կտրուկ թռիչք են գրանցել Քաթարի էներգաօբյեկտներին Իրանի հասցրած հարվածից հետո, որն իրականացվել է ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի վրա հարձակման։ Այս մասին գրում է Bloomberg-ը:

«Եվրոպայում բնական գազի գներն աճել են 35%-ով»,- նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, Իրանի հարվածը լուրջ տատանումներ է առաջացրել նաև նավթի շուկայում, գրում է պարբերականը:

Հինգշաբթի օրը QatarEnergy պետական ընկերությունը հայտնել է, որ հեղուկացված բնական գազի արտադրության օբյեկտները լուրջ վնասներ են կրել: Իր հերթին, Իրանը նախազգուշացրել էր, որ կհարձակվի Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգաօբյեկտների վրա՝ ի պատասխան իր «Հարավային Պարս» հանքավայրին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների:

Մարտի սկզբին QatarEnergy-ն հայտարարել էր անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով ՀԲԳ արտադրության դադարեցման մասին: Ընդ որում, արտադրանքի մեծ մասն ուղղվում էր ԵՄ: 

Վերլուծաբանների կարծիքով՝ եթե հակամարտությունը ձգձգվի, Եվրոպան ռիսկի է դիմում բախվել գնային շոկի, որը համադրելի կլինի 2022 թվականի գարնան հետ: Այն ժամանակ գնանշումները հասնում էին 3892 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց: