Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մոտ մեկ ամիս առաջ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մարտի 3-ին, հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս, Լոռու քրեական ոստիկանները կանգնեցրել էին «Ռենո» և «Շևրոլե» մակնիշի մեքենաներ, որոցում գտնվող կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել էին Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակած գողոնը։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ արտերկրում բնակվող, քրեական ենթամշակույթ կրող մեկը, օգտագործելով վանաձորցի եղբայրների ունեցած ազդեցությունը, նրանց միջոցով դիմել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մի բնակչի, որ վերադարձնի իրեն պարտք 300 հազար ռուսական ռուբլին կամ ավտոմեքենան։
Եղբայրներն էլ գործել են քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծի համաձայն․ պարտք գումարի 50 տոկոսը իրենց վերցնելու դիմաց կազմակերպել են հավաք և խնդրի շուրջ ծավալել պարզաբանումներ։
Այս դեպքի առթիվ ևս Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հատկանիշներով։
Վանաձորցի եղբայրները կալանավորված են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան