Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի Սարգսյան«Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ-ն լուծումներ է առաջարկել, տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կինՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Կոտրել են Վրաստանի նախկին վարչապետի քիթը Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան «Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է. Արշակ Կարապետյան

2020 թվականի պարտությունից հետո թվում էր, թե հանրությունն այլևս չի կարող հանդուրժել դիլետանտ իշխանության գոյությունը և ամեն ինչ կանի նրանց հեռացնելու և Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կրկին զավթեց իշխանությունը, իսկ նրան ամենաընդդիմադիր քաղաքական ուժերը, խորհրդարանում խմբակցություններ ստանալով, ոչինչ չձեռնարկեցին Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Պարզ ասած, գրեթե 6 տարի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը, որը խոստանում էր պայքարել «պադավատների», հովանավորչության, կոռուպցիայի և ամեն ինչի դեմ, ինքը թաղվել է բոլոր այն մեղքերի մեջ, որոնցում մեղադրում էր իր նախկիններին։ Իսկ պատերազմում պարտությունը և Արցախի հանձնումը նույնիսկ չկարողացան խթան դառնալ, որպեսզի հանրային լայն զանգվածները կարողանան ոտքի կանգնել և հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ո՞րն է, ի վերջո պատճառը, որ մանիպուլյատիվ տարբեր հնարքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասցվել է թմբիրի այնպիսի վիճակում է, որ չի հետաքրքրվում իր վաղվա օրով։ Ընդ որում բարդ է պատկերացնել, թե միայն Փաշինյանի իշխանությունն ունի այնպիսի քարոզչական հմտություններ և այնքան պատրաստվածություն, որ կարողանա նման վիճակի հասցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Ըստ էության, Փաշինյանը հակահայկական իր դրսևորումներում միայնակ չէ, ունի հրաշալի դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն իր սեփական խաղն է թելադրում, իսկ գործող իշխանությունները, որոնք պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ դրվել են հեռակառավարման վահանակի և արտաքին կառավարման տակ, չափազանց վտանգավոր խաղ են խաղում, ընդ որում վտանգավոր խաղ են խաղում մի քանի ուղղություններով։ Առաջին և գլխավոր ուղղությունը հենց տարածաշրջանային իրողություններն են։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար ավելացնում են իրենց պահանջները Հայաստանից, նորանոր ճնշումների են ենթարկում՝ ընդհուպ պահանջում են Հայաստանից փոխել սեփական Սահմանադրությունը և պարտադրում են իրենց օրակարգը։

Այս օրակարգին, ըստ էության, գործող իշխանությունները ոչինչ չեն հակադրում, ընդհակառակը, փորձում են տարբեր մանիպուլյացիաներով հանրությանը համոզել Սահմանադրության փոփոխությանը՝ այլևայլ քայլերի մեջ։ Մեկ այլ վտանգավոր ուղղություն Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դեմ գործող իշխանությունների ձեռնարկած քայլերն են, ընդ որում Փաշինյանն ինքն էլ բառացիորեն երեկ հայտարարել է, թե մտադրություն չունի դուրս գալու Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից, ընդամենը փորձում է դիվերսիֆիկացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Հայաստանը, ըստ Փաշինյանի, չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն աշխատում են հարաբերություններ հաստատել նաև Եվրամիության հետ։

Որոշակի մեղմացում թերևս կարելի է նկատել Փաշինյանի երեկվա և վերջին մի քանի ամիսների հայտարարությունների մեջ, կամ գործող իշխանություններն իրենք էլ հասկացել են, թե ո՞ւր է տանում իրենց քայլերի հերթականությունը, կամ էլ հրահանգ են ստացել արտաքին տերերից՝ առայժմ փոքր-ինչ ավելի մեղմ քաղաքականություն վարել՝ Ռուսաստանին չզայրացնելու համար։

Եվ երրորդ, ամենակարևոր ուղղությունը, որ Փաշինյանն իրականացնում է Հայաստանի դեմ, հենց Հայաստանի քաղաքացուն վերջնականապես դեգրադացնելու, նրա մոտ պետության և հայրենիքի նկատմամբ զզվանք ներշնչելու քայլերն են։ Որքան Փաշինյանը փորձում է տարանջատել պետությունն ու հայրենիքը, այնքան ավելի ու ավելի լուրջ և չափազանց անգնահատելի դիսկուրս է ներմուծում հայ իրականության մեջ՝ դրանով խնդիրներ լուծելով Հայաստանի և հայաստանցու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամաբ՝ Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է։ Իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կլինի անդունդ գլորվելու ամենավերջին քայլը։ Ըստ Արշակ Կարապետյանի մեր տնտեսությունը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ հայկական արտադրանքի ամենամեծ բաժինն իրացվում է այդ շուկայում, կորցնելով այդ շուկան կկորցնենք նաև մեր տնտեսությունը, իսկ դա նրանք չեն հասկանում։

Այսպիսով, գործող իշխանությունը մի ցանկություն ունի՝ իշխանությունը պահել և անձնական շահերն ավելի բարձր են գնահատում, քան Հայաստանի Հանրապետության շահերը, մինչդեռ չափազանց վտանգավոր իրավիճակում է գտնվում Հայաստանը և պետք է օր առաջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հայկ Առաքելյան