Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

1. Օպերատիվ ստեր- դրանք տարբեր թեմաների վերաբերյալ ընթացիկ «կռուտիտներն» են: Այդ ստերի նպատակը հասարակությանը կարճաժամկետ մոլորության ու հնչեցված հարցերի վերաբերյալ հեշտ հավատացող ու երկար չմտածող մարդկանց խաբելն է: Օրինակ՝ «կարմիր գծերը հանելու ենք», «ասֆալտը լավն է դրա համար վթարները շատ են», «անկանխիկ վճարները նշանակում է թոշակների բարձրացում», «կորոնավիրուսը ստից բան է և պինցետով են բուժում», «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է», «պատերազմը չենք կանգնեցրել, որ չասեն դավաճան», «Արցախը նախկիններն են հանձնել», «բանակում զենք չկար», «Արցախում նախագահի փոփոխության պատճառով եղավ բռնի տեղահանությունը» և հարյուրավոր նմանատիպ ստեր:

2. Ստերի հաջորդ մակարդակը տակտիկական մակարդակն է:
Տակտիկական ստերի նպատակը հասարակությանը երկարաժամկետ սպասողական վիճակի մեջ դնելն ու նրանց էմոցիոնալ, բարոյական ու հանրային աջակցությունը կորզելն է՝ հանուն իշխանության պահպանման: Տակտիկական ստերի մեջ են մտնում օրինակ՝ «ապագա կա», «ձգտում ենք կայուն խաղաղության», «սահմանազատումը ամրապնդում է ՀՀ սահմանների անվտանգությունը», «Կոմունիկացիաները բացվելու են և ադրբեջանցիների հետ առևտուր ենք անելու», «Սահմանադրությունը փոխելու ենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով», «Հայաստանը չունի կադաստրի քարտեզ», «նախկինները 30 տարի բանակցել են Արցախը հանձնելու մասին», «թալանը հետ ենք բերելու» և տասնյակ այլ նմանատիպ ստեր:

3. Կա նաև ստերի բարձր մակարդակը, որ կոչվում է ստրատեգիական սուտ: Եթե օպերատիվ ու տակտիկական ստերը ներքին լսարանների համար են, և լուծում են ժողովրդին անընդհատ խաբված պահելու հարցը, ապա ստրատեգիական ստերը էական վնաս են հասցրել և հասցնելու Արցախին ու Հայաստանի Հանրապետությանը: Նիկոլի կառավարության ստրատեգիական ստերից են՝ «ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել», «Արևմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտումներ», «ԵՄ դիտորդներն ապահովում են ՀՀ սահմանների անվտանգությունը», «դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ չեն օգնել», «Հայաստանը պատրաստ է սկսել ԵՄ հետ անդամության գործընթաց», «Հայաստանը պատրաստ է դառնալ խաղաղության խաչմերուկ» և այլն:

Ստրատեգիական ստերը երեկ համալրվեց ևս մեկ գործընթացով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը: Ինքնին փաստաթուղթը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանյունից նորմալ երևույթ է, սակայն խնդիրն այն է, որ Նիկոլի կառավարությունն այն ուռճեցնում է՝ դարձնելով ստրատեգիական հերթական սուտը: Փաստաթի հրապարակված տեքստը չի նախատեսում ամերիկյան անվերապահ աջակցություն ՀՀ դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Չի նախատեսում ՀՀ շահերի և նախաձեռնություններին ԱՄՆ աջակցություն միջազգային կառեւյցներում: Չի նախատեսում ռազմա-տեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության որևէ նոր գործընթաց:

Տնտեսական, հումանիտար, մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման իմաստով հիմնականում վերաարձանագրվել է այն, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է հայ-ամերիկյան՝ իրականում շատ արդյունավետ հարաբերությունների օրակարգում:

ԱՄՆ հետ միջուկային համագործակցության մասում ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ:
Տարածաշրջանային համագործակցության թեմաները ՀՀ ապագայի համար էլ ավելի խնդրահարույց են՝ ՌԴ-Իրան սպասվող նոր փաստաթղթի, Իրանի շուրջ առկա խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ դերակատարության իմաստով: Փաստաթղթից պարզ չէ, թե ո՞րն է այդտեղ լինելու հայկական շահը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցին, ապա ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Իրանը երբեք այդ հարցը չեն վիճարկել ու այն ճանաչվել է դեռևս 1992թ-ից:

Աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին բոլոր երկրներն են հայտարարում, բայց առնվազն հայտարարող երկրների շատ կարևոր հատվածն ունեն միմյանց հետ կոշտ հակասություններ և տարբերվող շահեր: Հետևաբար՝ արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՝ հանուն իրենց էժանագին PR-ի, և նոր ծուղակ չի նախատեսել Հայաստանի վաղվա օրվա համար: