Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն, ու ողջ Հայաստանին ու հայ ժողովրդին, հանել է միջազգային աճուրդի, և ամեն ինչ անում է թանկով ծախվելու համար. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Այսօր գոյություն ունեցող աշխարհը լրիվ այլ է․ մենք ապրում ենք նոր կառուցվող կառուցակարգերում, ինչ-որ տեղ նաև տրանսֆորմացիոն հասարակարգում․ այն ինչ գոյություն ուներ մինչև 2017-18 թվականներին, այլևս գոյություն չունի։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ Պոտսդամի կոնֆերանսից հետո ստեղծված աշխարհակարգն այլևս չկա, այն վերացել է, այժմ առկա է լրիվ այլ գեոպոլիտիկ «ռասկլադ»։ Ավելին, աշխարհակարգի փոփոխությունը հանգեցնելու է նոր հարաբեությունների ու ազդեցության գոտիների, որոնք բերելու են լրիվ այլ մարտահարվերներ։ Սա լոկ տեսական պնդումներ չեն, այլ «գետնի վրա» առկա իրավիճակ․ թշնամի պետությունները դառնում են բարեկամ, դաշնակիցը՝ «ոչ այնքան բարեկամ» և այլն։
Տրամաբանական է, որ այս տրանսֆորմացիան տեղի է ունենում նաև հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ ոչ միայն բախվում են համաշխարհային բևեռների շահերը, այլ ամեն ինչ անում են, որպեսզի տարածաշրջանում համապատասխան դիրքավորում ունենան։ Իսկ ամենասարսափելին այն է, որ հայաստանյան կառավարիչներ կոչվածները, որոնք հատուկ առաքելություն ունեն ամեն գնով Հայաստանը թանկով ծախել բևեռներից մեկին, սկզբունքորեն մի կողմ են դրել հայկական շահը և շարժվում են բացառապես իշխանությունն ամեն գնով պահելու սկզբունքով, ու բնավ էական չէ, թե ով է «գնորդը»։
Անհերքել է փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն, ու ողջ Հայաստանին ու հայ ժողովրդին, հանել է միջազգային աճուրդի, և ամեն ինչ անում է, թանկով ծախվելու համար։ Սա այն դեպքն է, երբ էական չէ, թե ում ես վաճառվում, էականը՝ վճարվող գումարն է՝ որքան թանկ, էնքան լավ Նիկոլի համար։ Եռացող գործընթացների ֆոնին ամենամարազմատիկն այն է, որ Փաշինյանի համար ընդհանարապես չկա հայկականույթուն, նրան պետք է ծառայություն մատուցել ցանկացածին՝ ամերիկացուն, ռուսին, թուրքին, ֆրանսիացուն, միայն թե ինքը մնա իշխանության։ Նիկոլի կողմից այս աճուրդային տրամաբանությունը վառ արտահայտվում է նրա կողմից տարվող «հեծանվային քաղաքականությամբ», երբ թիվ մեկ օրակարգը հեծանիվով հերթական նոր «ռեկորդ» գրանցել, թե չէ համաշխարհային քաղաքական գործընթացները մեր ինչի՞ն են պետք։ Կարևորը Նիկոլ ընտրած մարդը տեսնի իր «ժողվարչապետի» շլեմը, ու ոտքերի ինքնամոռաց շարժը, մնացածը կսպասեն։
Տեղի ունեցող այս փոթորիկի մեջ, երբ ԱՄՆ-ում արդեն հստակեցվում է, որ, ըստ ամենային, առաջիկա ամիսներին նոր վարչակարգ կձևավորվի՝ Բայդեին կասեն «ցտեսություն», իսկ Թրամփը լրիվ այլ պլաններ ունի, նիկոլենք շարունակում են Բայդենի հետ «սիլիբիլիներ» անել։ Ասեմ ավելին, ԱՄՆ-ն ամեն ինչ անում է մինչև ընտրություններ հարավկովկասյան տարածաշրջանում առկա հարցերը «տեղը գցել», իսկ մեր մոտ այլընտրանքային տարբերակներ ընդհանրապես չեն խաղարկվում ու ցանկություն էլ չկա դրա մասին մտածել։
Քաղաքականության մեջ կանխատեսելիությունը գլխավոր կոմպոնենտներից մեկն է, երբ քաղաքական գործիչը և պետության ղեկավարությունը կարողանում է ընկալել տեղի ունեցողը և կանխել դրանից կախված մարտահարավերներն ու ռիսկերը։
Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը մի քանի տարի ասոցացման պայմանագրի թեմաներով բանակցում էր ԵՄ-ի հետ, 2013-ին կտրուկ որոշում կայացրեց՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին։ Նա նման քայլի գնաց՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային ռիսկերը և տվյալ փուլում գոյություն ունեցող սպառնալիքները։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը, ով ԵԱՏՄ անդամակցության թիվ մեկ քննադատներից էր, չնայած այն փաստին, որ ՌԴ հետ հիմնական ձևական հարաբերությունների մեջ է, շարունակ պնդում է, թե ԵԱՏՄ-ն ՀՀ համար առաջնային հարթակ է, քանի որ ՀՀ արտահանումների առյուծի բաժինը տեղի է ունենում հենց այստեղ։
Սարգսյանի նմանօրինակ իրավիճակային քայլերից էր հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված գործընթացները։
Նմանօրինակ մի իրավիճակ էր հայ-թուրքական հարաբերությունների թեման, երբ մի ամբողջ գործընթաց դարձավ առանցքային ու քննարկվող: Ըստ էության՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական կապերը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը։ Այդ կերպ օրվա իշխանությունը նպատակ ուներ Թուրքիային հեռու պահել Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Այդ քայլով նախագահ Սարգսյանը միջազգային հանրությանը փաստացի համոզեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ։ Սա կարևոր է, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ կշտամբում էին հայկական կողմին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ Սարգսյանն իր մեղքի բաժինն ունի։
Թերևս կարող ենք փաստել, որ այս քայլով Սարգսյանը փաստացի մի նոր մշակույթի հիմք դրեց՝ այդպիսի կարևորության բարդ խնդիրը լայն քննարկումների թեմա դարձնելով և մեկ անգամ ևս ցույց տալով, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Սա ինչ խոսք բավական ծանր ու բարդ թեմա էր, այդ փուլում, որը օրվա ղեկավարը վերցրեց իր ուսերին։ Դե այն ինչ այսօր տեղի է ունենում, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերություններում, հիշեցնում է ֆեոդալ-վասալ հարաբերությունները, երբ ֆեոդալի դիրքերում հանդես եկող Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի։

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան