Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններիցԵվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով Եվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թուրքական բանկերը սկսել են մերժել Ռուսաստանից Եվրոպա կատարվող վճարումները

Թուրքիայի բանկերը սկսել են զանգվածաբար մերժել ռուսական ընկերություններին Եվրամիություն եւ այլ երկրներ վճարումներ կատարելու հարցում, «Ведомости»-ին ասել են երեք աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ անցած անգամ նման վիճակ նկատվել էր տարեսկզբին, երբ թուրքական բանկերը, ինչպես եւ «բարեկամ» այլ երկրների վարկային կազմակերպությունները սկսել էին մտահոգվել ԱՄՆ երկրորդային պատժամիջոցներից ռուսական ընկերությունների հետ աշխատելու համար։ Սակայն տրանզակցիաներն աստիճանաբար վերականգնվել էին։

Ամռանը խնդիրները նորից ի հայտ եկան։ Եվրոպական բանկերը ժամանակ առ ժամանակ սկսեցին չընդունել թուրքական վճարումներն այն ապրանքների համար, որոնք հօգուտ ռուսական բիզնեսի մատակարարների էին, ասում է ներմուծողներից մեկը։ Պարբերականի մյուս զրուցակիցը հաստատում է սա. Թուրքիայի միջոցով ապրանքի համար վճարելու փորձի ժամանակ մատակարարը Բուլղարիայից խնդրել է  փողերը փոխանցել «նորմալ» երկրի միջոցով։

Եվրոպական վարկային կազմակերպությունների խստությունները հանգեցրել են այն բանին, որ սեպտեմբերի սկզբին թուրքական բանկերն արդեն սկսել են մերժել տարանցիկ վճարումները, ասում է աղբյուրը։ Նրա խոսքով՝ անգամ բանկին մատակարարումների մասին լրացուցիչ փաստաթղթերի տրամադրումը խնդիրը չի լուծում։

Թուրքիայում, որպես կանոն, միշտ եղել են 2-3 բանկեր, որոնք հաճույքով վճարումներ են կատարել ռուսական ապրանքների համար այլ երկրներում, բայց վերջին ժամանակներս դժվարացել է աշխատանքը նրանց հետ, նշել է FTL Advisers իրավաբանական ընկերության գործընկեր Իգոր Կուզնեցը։ Նրա խոսքով՝ դժվարությունները հիմնականում ծագում են դոլարով եւ եվրոյով վճարումների ժամանակ, բայց դժվարացել են նաեւ յուանով վճարումները։

Պատճառը կարող է լինել այն, որ թուրքական բանկերը սկսել են ավելի շատ անհանգստանալ պատժամիջոցների պատճառով, կամ նրանց թղթակից բանկերը այժմ բարձր պահանջներ են ներկայացնում Թուրքիայից կատարվող վճարումներին, նշել է Կուզնեցը։

Իրավիճակը Ռուսաստանից «բարեկամական» երկրներ կատարվող վճարումների հարցում կտրուկ վատացել է 2023թ. դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց հրամանագիր, որը թույլ էր տալիս ԱՄՆ ֆիննախին երկրորդային պատժամիջոցներ մտցնել երրորդ երկրների բանկերի դեմ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մատակարարումներն ապահովելու պատճառով։ Դրանից հետո Թուրքիայի, Չինաստանի, ԱՄԷ եւ այլ երկրների բանկերն սկսեցին հրաժարվել վճարումներ ընդունել Ռուսաստանից։