Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող

Օրեր շարունակ արևմտամետ սպասարկուների միջոցով հանրային կարծիքի «զոնդաժ» անելով՝ ՀՀ ԱԳՆ-ն այսօր առավոտյան «ավետեց», որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ըստ ԱԳՆ-ի, միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր հայտնել, որ հայ-ամերիկյան համաձայնագիր է ստորագրվելու։ ԱՄՆ պետդեպը նախ չեմուչում էր անում, նշում, թե այս պահին ոչինչ չի կարող անել, ապա և այսօր հաստատվում է համաձայնագրի կնքման փաստը։ Գործող իշխանություններն ու իշխանական քարոզչամեքենան փորձում են այդ փաստաթուղթը ներկայացնել որպես Հայաստանի բոլոր ցավերի բալասան, գրեթե տպավորություն ստեղծելով, որ Հայաստանն ԱՄՆ ռազմավարական դաշնակից է դառնում։ Ստորագրվելիք փաստաթուղթը միայն մեկ, քարոզչական նպատակ է հետապնդում, որևէ պրակտիկ և շոշափելի արդյունք այն պարզապես ունենալ չի կարող։

Բանն այն է, որ համաձայնագիրը ստորագրվում է հեռացող վարչակազմի հետ, ընդամենը հունվարի 20-ին նույն այդ Բլինքենն իր ողջ թիմի հետ պատմություն կդառնա, իսկ նոր, հանրապետական վարչակազմն արտաքին քաղաքական այլ գերակայություններ ունի։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հիշեցրել է, որ Վրաստանը դեռևս 2009 թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ի հետ: «Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք: Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում»,- նշել է նա:

Թե որքանով է նախագահ Թրամփի վարչակազմը պահպանելու այդ համաձայնագրի կետերը, թերևս, չարժե ասել։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հերթական անգամ կտանեն հանրության գլուխը, փափուկ բարձ կդնեն՝ պատրաստելով նոր աղետների։ 

Թեհմինե Ղազարյան