Այսօր՝ 07 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մարի Հակոբյան

Past.am-ը զրուցել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Մարի Հակոբյանի հետ: Զրուցել ենք թավջութակի ընտրության, արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին: Մարին անկեղծացել է, թե ինչ զգացումներ է ունենում հարյուրավոր հանդիսատեսների առջև ելույթ ունենալիս:

- Մարի, թավջութակահարուհի եք: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ յուրահատուկ գործիքը: Մանկության երազանք է եղել, թե՞ ավելի հասուն տարիքում կայացրած որոշում:

- Շատ կցանկանայի մի քանի տարի անց վստահ ասել, որ կայացած թավջութակարուհի եմ: Հիմա կցանկանայի ներկայանալ որպես Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի թավջութակի բաժնում սովորող ապագա երաժիշտ: Թավջութակի ընտրությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մայրս է թավջութակի մեծ սիրահար և որոշել էր թավջութակ նվագել սովորել, երբ ես 6 տարեկան էի: Երբ տեսա այդ գործիքը, շատ հավանեցի հենց տեսքը, գույնը: Դե փոքր էի, ձայնից շատ բան չէի հասկանում: Ես էլ ցանկացա նվագել: Ինձ ասացին, որ ծանր գործիք է, դժվար է նվագել, մատներս կցավեն: Բայց փորձեցի ու մինչև հիմա նվագում եմ:

-Ձեր գրանցած ի՞նչ հաջողությունների մասին կարող եք պատմել մեր ընթերցողներին: Ի՞նչ մրցույթների եք մասնակցել, որտե՞ղ եք հասցրել ելույթ ունենալ:

-Ամենավերջին հաջողությունս հունիս ամսին Լիտվայում կայացած Սոնդեցկիսի մրցույթին առաջին տեղ, Գրան պրի և լիտվական պարտադիր նյութի լավագույն կատարող մրցանակն է: Դրանից առաջ ապրիլ ամսին Իտալիայում կայացած թավջութակահարների մրցույթում ստացել էի Գրան պրի, ինչի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Իտալիայի Տրեվիզո քաղաքում հրավիրվեցի մենահամերգի, որը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հաջողություն եմ ունեցել որպես տարբեր մրցույթների հաղթող նվագելու այնպիսի բեմերում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Փարիզի ֆիլհարմոնիկը: Պատիվ եմ ունեցել նաև նվագելու լեգենդար Դավիդ Գերինգասի հետ Բեռլինում Հենդելի երկու թավջութակի համար սոնատան: Դա ինձ համար շատ կարևոր ելույթ էր: 

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու եք: Ի՞նչ եք կարծում՝ կրթաթոշակները որքանո՞վ են կարևոր պատանիների տաղանդների զարգացման և կրթության համար առհասարակ:

-Հիմադրամը շատ մեծ աջակցություն է ինձ պես երիտասարդ երաժիշտների համար: Հիմա աշխարհի հետ համահունչ քայլելու համար պետք է մեծ փորձ, տարբեր հայտնի մասնագետների հետ շփումներ, մասնակցություններ փառատոններին, ելույթներ:

Հիմնադրամի շնորհիվ ես և հիմնադրամի մյուս անդամները հնարավորություն ենք ստանում վարպետության դասեր ստանալու այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են օրինակ իմ դեպքում աշխարհահռչակ թավջութակահար Ստիվեն Իսսերլիսը: Ես մեծ պատիվ եմ ունեցել նվագելու աշխարհի տարբեր բեմերում հենց հիմնադրամի աջակցությամբ, որոնցից կուզենայի առանձնացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Նման հնարավորությունները նաև շատ մոտիվացնում են ավելի շատ սովորելու ու ավելի մեծ պատվով ու պատասխանատվությամբ ներկայանալու հանդիսատեսին:

-Օրերս Պեկինում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի բացման արարողության ժամանակ ելույթ եք ունեցել: Որպես երաժիշտ, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար ելույթ ունենալ Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

-Չինաստանի ազգային օպերան Պեկինի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է: Ելույթ ունենալ նման բեմում նման պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, նշանակում էր շատ մեծ պատասխանատվությամբ ներկայանալ համերգին: Այս ելույթը նաև շատ խորհրդանշական է, որովհետև համերգի մասնակցող երեք երաժիշտներից միայն ես էի հայ: Ամեն դեպքում այս ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի:

-Ինչպե՞ս եք կարողանում զսպել հուզմունքը, էմոցիաները նման լայնամասշտաբ միջոցառումների և հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունենալիս:

-Մինչև հիմա դեռ չեմ կարողանում զսպել հուզմունքս: Իրականում դա կարևոր խնդիր է ինձ համար, և ես իսկապես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

ՔՊ-ն նիստ չի գումարելու Անդրանիկ Քոչարյանի հարցով Ժամեր շարունակ ջուր չի լինի Խաղաղության պայմանագիր կնքելու շանսերն ավելի են փոշիանում Նարիշկինն իր մեղքը փորձում է ուրիշների վրա փաթաթել COP-29-ի ֆոնին Բաքուն գերիներ ազատ կարձակի, բայց ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Սահակյան Փաշինյանն ու իր շրջապատը գոյաբանական խնդիր ունեն, գիտեն՝ մարդիկ իրենց չեն ներել. Մանվելյան Վերջնական համաձայնություն խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների մասին այս պահին չկա. ԱԳ փոխնախարար Բացառիկ նկարահանում. ինչպիսին է Նարեկ Նալբանդյանի «Eighty Eigty» Deluxe Hotel & SPA Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը հիմնանորոգումից հետո «Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում». Նարինե Ալեքսանյանը՝ ԱՄՆ-ում խաղալու, երկար լռության ու բարդ շրջանի մասին Գրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար Ես այդ բեռը նախկինում ստանձնած եղել եմ. արդարադատության նորանշանակ նախարար ԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում է Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մարի Հակոբյան Մեդվեդևը հայտնել է՝ ո՛ր միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը սկսում է նախապատրաստվել ԵԱ-ի որակավորման մինի մրցաշարին ՌԴ արտաքին հետախուզությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի պլանների մասին Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազանով Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. հայտնաբերվել է 31-ամյա տղшմшրդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Նիկոլ Փաշինյանը երկիրը միտումնավոր տարել է պարտության. «ՀայաՔվե» Rimi-ն արևային էներգիայի պարկ է ստեղծում 1,6 մլն եվրոյով Իրանցի փորձագետները եղել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել». «Փաստ» Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ» Ապագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնին. «Փաստ» «Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար». «Փաստ» Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները. «Փաստ» Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար. «Փաստ» Տարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերը. «Փաստ» Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան Ով էլ ընտրվի Նահանգների նախագահ, մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի քաղաքական էլիտա, որը կարող է հստակ հաշվել Հայաստանի պետական շահն ու պաշտպանել այն․ Մհեր Ավետիսյան ՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով «Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքով Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Թրամփին Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք