Այսօր՝ 16 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ես երկար սպասեցնել չեմ տալիս իմ հանդիսատեսին, գիտեմ՝ ունեմ երկրպագուների մեծ բանակ». Լիլի Մորտոն՝ երաժշտական կարիերայի մասին

Օրերս Լիլի Մորտոն ինստագրամյան իր մեծ լսարանին ներկացրել էր հատված իր նոր տեսահոլովակից։ Ինչպես միշտ, Լիլիի լսարանի արձագանքը բուռն էր, երգչուհին էլ երկար սպասեցնել չտվեց։ 11․11-ին հանրության դատին հանձնեց իր նոր՝ «I Don't Wanna Know» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը։

 

Ի տարբերություն մյուս աշխատանքների՝ այս երգը միայն ռուսերենով չէ․ երգչուհին լեզուների միքս է ներկայացրել։ Tert.am.life-ի հետ զրույցում Լիլի Մորտոն խոսել է տեսահոլովակի մասին՝ վստահելով մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները: 

 

 

«Մենք տեսահոլովակը լսարանի դատին ենք հանձնել սիմվոլիկ օր, բայց դա պայմանավորված չէ այն հանգամանքով, որ հավատում եմ թվերի մոգությանը և կարծում եմ՝ նման բան գոյություն չունի, բայց հավատում եմ «մտքի ուժին»: Եթե հավատում ես, որ այդ թվերը քեզ հաջողություն կբերեն, ապա՝ այդպես էլ կլինի։ Ես հավատում եմ. հավատում եմ, որ այս երգն էլ մեծ հաջողություն կունենա»,-ասաց Լիլին։

Լիլի Մորտոն նշում է, որ իրեն մոտիվացնում են երկրպագուները, որոնց շնորհիվ նա կարողանում է աշխատել:

«Ես երկար սպասեցնել չեմ տալիս իմ հանդիսատեսին, գիտեմ, որ ունեմ երկրպագուների մեծ բանակ։ Ամեն օր ինստագրամյան հարթակում նամակներ են ստանում, անկախ զբաղվածությունից՝ փորձում եմ հետադարձ կապ պահել լսարանիս հետ։ Հավատացեք, երբ քեզ միայն Ինստագրամում հարյուր հազարավոր մարդիկ են հետևում, դա իսկապես դժվար է, սակայն փորձում եմ նրանց համար անհասանելի չլինել»։

Լիլին մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստել է երաժշտական ալբոմ, որը բաղկացած է 15 երգից, իսկ երգչուհին պարբերաբար երգերը հանձնում է լսարանի դատին: Լիլիի խոսքով՝ իր վերջին բոլոր երգերը ռուսալեզու են, քանի որ նաև երկրպագուների բանակ ունի ՌԴ-ից, սակայն տվյալ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն իրենց հետևանքն են թողել նաև երգչուհու աշխատանքների վրա՝ նվազեցնելով նրա դիտումները:

«Չնայած պատժամիջոցների հետևանքով առաջացած տեխնիկական խնդրին՝ ուրախ եմ, որ ծավալածս գործունեության արդյունքում ավելանում են երկրպագուներս, որոնք միանում եմ նաև իմ ինստաընտանիքին, որոնց հետ պարբերաբար փորձում եմ կիսվել այն ամենով, ինչով ամենաշատն եմ սիրում զբաղվել: Առհասարակ, երաժշտական գործունեությունս ընթանում է հենց իմ պատկերացրածի պես: Ունեմ միլիոնավոր դիտումներ թե՛ սոցիալական ցանցերի էջերում, թե՛ յութուբյան հարթակում»,- ասաց նա: 

Լիլին անդրադարձավ նաև տեսահոլովակի կերպարներին՝ նշելով, որ աշխատել է ԱՄՆ-ում բնակվող հայ ոճաբանի հետ։

«Տեսահոլովակը նկարահանել ենք հենց ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում, հատուկ սցենար չենք ունեցել, ցանկանում էի հենց այսպիսի տրամադրություն լիներ, ցանկանում էի ցույց տալ ինձ և Լոս Անջելեսի գեղեցիկ վայրերը։ Երգի իմաստը փորձել ենք ներկայացնել հենց իմ տրամադրության միջոցով։ Մանրակրկիտ աշխատել ենք կերպարներիս վրա։ Արդյունքում՝ ստացել են երեք վառ ու տարբերվող կերպար»,-եզրափակեց Լիլի Մորտոն:

«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան