Այսօր՝ 14 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի ու իր կողմնակիցների գործողությունները բացառապես վնաս են հասցնելու Հայաստանի շահերին․ Արշակ Կարապետյան

Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ծավալուն ասուլիս է տվել և կրկին ապացուցել իր ունեցած վախերը։ Նախ, ասուլիսին չեն հրավիրվել ընդդիմադիր լրատվամիջոցների բազմաթիվ լրագրողներ, որոնք նախկին ասուլիսների ժամանակ Փաշինյանին նեղն էին գցում իրենց սուր հարցերով։ Այդուհանդերձ Փաշինյանին այս անգամ էլ չի հաջողվել զերծ մնալ բավականին սուր հարցադրումներից։ Ամենաառաջնային և գլխավոր հարցն անկլավների վերաբերյալ հարցն էր։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը հայտարարություն էր տարածել, նշել, թե անհապաղ պահանջում են 4 գյուղեր Տավուշի մարզում. Բաղանիս-Այրումը, Աշաղա–Ասքիպարան, Խեյրիմլին և Ղզրհաջիլին։
Փաշիյանն ասուլիսում հայտարարել է, թե այդ գյուղերը Հայաստանի տարածքում չեն և հիշատակել Ալմա-Աթիի հռչակագիրը։ Ըստ էության հաստատելով, որ դրանք գտնվում են Հայաստանի տարածքում և հենց այդ գյուղերն են, որ պահանջում է Ադրբեջանը։ Ավելին, այդ գյուղերը, որոնք այսօր բնակեցված չեն, չափազանց կարևոր լոգիստիկ նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այդ գյուղերով է անցնում դեպի Վրաստան միջպետական մայրուղին, ինչպես նաև Հայաստան մտնող գազամուղը և դրանք Ադրբեջանին վերադարձնելու դեպքում, իսկ ըստ Փաշինյանի, գործող իշխանությունները հենց այդպես էլ պատրաստում են անել, լուրջ ենթակառուցվածքային խնդիրներ ենք ունենալու։

«Առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք և այնտեղ, որտեղ օրինակ մեր կոմունիկացիաները մեր սահմաններից դուրս են, դրանք վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաներն անցնեն Հայաստանի դե յուրե տարածքով»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ խաղաղության դարաշրջանն ամբողջությամբ ձախողվել է, Արևմուտքի հետ հարաբերությունները չի կարողացել որևէ կերպ լուծել, Ռուսաստանից էլ լուրջ վախեր ունի և որքան կարողացել է փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները։

Ավելին, Փաշինյանը հաստատել է, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններին ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը։ Ըստ Փաշինյանի՝ լուծումը պետք է թողնել բանակցությունների վերջին փուլին, երբ խաղաղության դրույթները համաձայնեցված լինեն։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դեմ ներկայացված գանգատներից բացի, փաշինյանական վարչախումբը փորձում էր համոզել, թե Հռոմի ստատուտին միանալու դեպքում, Հայաստանը լրացուցիչ լծակներ կունենա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դեմ նոր գանգատներ ներկայացնելու։ Այսօր, ըստ էության, ապացուցում է, որ Հռոմի ստատուտին միացել է միայն Արևմուտքի հարկադրանքով և Ռուսաստանի դեմ։

Գրեթե 3 ու կես ժամ Փաշինյանը կմկմացել և չի կարողացել հստակ պատասխանել հարցերի մեծամասնությանը, նոր հիասթափություն և վախեր առաջացնելով Հայաստանի գործող իշխանությունների մեջ՝ հաստատելով տարածվող այն տեսակետը, թե փաշինյանական իշխանությունը գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվներին համահունչ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս է նշել, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները սովորական դիլետանտներ են, որոնց գործողությունները բացառապես վնաս են ներկայացնելու Հայաստանի շահերին և միայն նրանց հեռացնելու դպքում հնարավորություն կա Հայաստանը վերադարձնել զարգացման ուղի, դուրս բերել այն աղետալի վիճակից, որում գտնվում է մեր երկիրը։

«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ Համբարյան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից